Էջ:Collected works of Atrpet.djvu/353

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

թափոր էր գնում նրանց հետ։ Թեմրանի երիտասարդները, Արտաշի ու Ավագի ընկերակիցները զինված պտտվում էին հարսնևորների շուրջը, տաբանջաներն էին կրակում, ղարաբինաները դատարկում։

Մամո բեգի քուրդ լրտեսները, անցածի ու դարձածի մասին մանրամասն ամեն լուր հասցնում էին։ Վարդապետի գալը կատաղեցրել էր նրանց, Փրթոն մանավանդ անձի միսն էր ուտում, այս ու այն կողմը հրամաններ էր արձակում։

Իսկ հարսնևորները երգելով, պարելով, ծանր քայլերով առաջնորդում էին հարսներին ու թագավորներին դեպի եկեղեցի։ Դեռ երիտասարդներից շատերը կանգնեցնում էին տեղ-տեղ թափորը և դհոլի, զուռնի ածած եղանակներով հարսաղջիկների հետ կաքավում,— ամուսնացողների պատվի համար։ Հասակավորները բոլորվում էին պարող երիտասարդների հունարը տեսնելու համար։ Ժողովուրդը կիսված էր, ծերունիները դեռ շարունակում էին հարսնետանը իրենց կերուխումը, իսկ երիտասարդները չէին ուզում անգամ հեռացնել իրենց հայացքները բախտավոր ամոլների վրայից։

Հասան եկեղեցի, վարդապետը կատարեց պսակը, և հարսնևորները ավելի ուրախ, սիրահարների թագերն ու պսակները տեսնելուն արժանացած, ավելի շատ տրամադրված, ավելի մեծ աղմուկով դուրս եկան եկեղեցու բակից։

Կրկին սկսեցին պարերն ու պարերգերը, կրկին դղրդացրեց գյուղը տաբանջաների ու ղարաբինաների որոտումները, որը ավելի սարսափ էր ձգում Մամո բեգի սրտում, կեցցեներն ու հուռաները թնդացնում էին օդը։. Կամաց-կամաց առաջ էր գնում հարսնևորների թափորը և ամեն քայլափոխին մի քանի երիտասարդներ ուտելիք, խմելիք և քաղցրեղեն էին բաժանում հանդիսականնրին ։

Թափորը դեռ չհասած Ամիրխանենց դռանը, հանկարծ Փրթոն յուր ձիավորների խմբով հարձակվեց հարսնևորների վրա, ճեղքեց հարս-աղջիկների դասը (մի քանի գնդակներ արձակեցին այնալու հրացաններից, շփոթություն տարածելով, ոտնատակ տալով մի քանի աղջիկների), վրա հասավ, մոտեցավ Արտաշեսին և սրով մի քանի թեթև հարված տալով