Jump to content

Էջ:Collected works of Atrpet.djvu/354

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

անզեն թագավորին, խլեց, քաշեց, թարքն արավ Անահիտին, որն այդ ժամանակ փաթաթված էր Արտաշեսի վզովը, և հեռացան։ Մինչ այդ, Փրթոյի հրոսակները երեք աղջիկ էլ քաշել էին իրենց ձիաների գավակը և շրջապատվելով հիսուն-վաթսուն ձիավորով, հեռացել սրընթաց արաշավանքով։ Այդ միջոցին երիտասարդներն առանց շփոթվելու բոլորել էին Աննմանին ու Ավագին և նրանց պաշտպանել, գիտենալով, որ թշնամու հարձակումը միայն նրա համար էր։ Փրթոն կարծում էր, որ Արտաշեսի հետ գնացողը և նրան փաթաթվողը Աննմանն էր, այդ իսկ պատճառով նրա վրա էր հարձակվել։ Հարսանեկան թանձր քողի տակ խո չէ՞ր կարող զանազանել Անահիտին Աննմանից։ Մինչև ձիավորները շարժվեցին, ձիավորվեցին, արդեն ավարառուները բավական հեռացել էին գյուղից։

Թ

Մինչև Թեմրանցի երիտասարդների Փրթոյի խմբի ետևից հասնիլը սրանք կռվի էին բռնվել վարդապետի ձիավորների հետ և երկու կողմից արձակած հրացանների ձայնը հասնում էր Թեմրան։ Մինչև թեմրանցիների հասնիլը, Փրթոյի խումբը, արդեն քսանի չափ զոհ տալով, ետ էր փախչում։ Թեմրանցիք չկարողացան Փրթոյի խմբի կատաղի երիվարների անապարհը կտրել, նրանք սրարշավ դիմեցին Մամո բեգի ապարանքը։ Թեև հետևեցին թեմրանցիք սրանց և ճանապարհին քսանի չափ զոհ ևս ընկան, բայց Փրթոն հաջողությամբ ազատվեցավ, մտավ Մամոյի ապարանքը, ներս տանելով Անահիտին և երեք առևանգած աղջիկներին։

Կատաղել, առյուծ էր դարձել Արտաշեսը, չէին զսպվում առևանգված աղջիկների նշանածներն ու եղբայրները։ Ձիավորների խումբը եկավ, պաշարեց Մամոյի ապարանքը և գոռում-գոչումով իր հարազատներին պահանջեց։ Մամոն հրամայեց ներսից հրացաններով պատասխանել հարսնևորներին։ Հրացաններով էլ հարսնևորները նրանց պատասխանեցին,