Էջ:Collected works of Atrpet.djvu/405

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մտներ, ոչինչ չնկատեր։ Ողջ օրը հսկում էր Միրզան ճանապարհները և ամեն անցորդ նրա սիրտը խռովեցնում էր, հազար ու մի կասկածներ բարձրացնելով։ Նախկին վաճառական չարչին մտքովը հաշվում էր ձիերի գինը, զենքերի արժեքը և նրանց վրա գտնված ոսկու և արծաթի կշիռը, նրանց վաճառելու եղանակը, ձեռք բերելիք դրամը և դրանով ձեռնարկելիք նոր-նոր գործերը, որոնք խոստանում Էին մի քիչ բարվոքված ապագա։ Միրզան անհամբեր սպասում էր գիշերվա գալուն, բայց արեգակը համառվել, ծանր Էր հեռանում, Մելոն՝ վաճառականի որդին, զենքերով Էր զբաղված, նա արդեն նրանց միջից ամենաընտիրները իրեն բաժին Էր դուրս բերում և երևակայում Էր դրանցով զարդարված, գլուխը գույնզգույն աղլուխներով կապված քոլոլ դրած, ձեռքին երկար նիզակ, քյոհլանը տակին, սարերի և ձորերի մեջ ազատ, ինքնիշխան և քուրդն ու զաբիթը (ոստիկան) առաջը խոնարհած։ Սա երևակայությամբ գնում Էր Բիթլիզ և պատրաստվում Էր հոր տունը քանդող բեգերից և էֆենդիներից վրեժ լուծելու։

Այդ միջոցին հեռվից երևցան երեք ձիավոր հայեր, որոնք ուղղակի դիմեցին գյուղ՝ քեհյի տունը։ Միրզան դողում Էր, նրա կյանքը մազից Էր կախված, բավական Էր, որ նրա տունը մեկը քններ այդ ժամին, բավական Էր, որ ջրաղացում աղացողները լսեին մի որևէ ձիու ոտնաձայն կամ խրխնշոց։ Բարեբախտաբար ջրաղաց եկողներից ոչ ոք չէր հեռանում յուր ցորենի կամ ալյուրի պարկի մոտից, իսկ աղորիքների բարձրացրած աղմուկը խլացնում էր նրանց, ուրիշ ձայն լսելու անկարող էին։

— Տո՛, տղա՛ Մելո, գնա քեհյենց տուն, տես այս ձիավորներն ինչ կխոսին,― ասաց Միրզան որդուն և ուղարկեց լրտեսելու. Մելոն սլացավ։ Հինգ վայրկյան չանցած նա մտավ քեհյի օդեն, երբ դեռ նոր էին ձիուց ցած գալիս ճանապարհորդները։

— Բարի հաջողում, խե՛ր է, բարի հրամեցեք,— ասելով քեհյեն վեր հրամցուց ձիավորների առաջնորդին։

— Խերն ու չարը աստված գիտե, քեհյա ջան, ո՞վ գիտե։