Էջ:Collected works of Atrpet.djvu/426

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ռով մի գնդակ ուղղեց հովիվի մահակին, որը ձեռքից ընկավ:

Հովիվը փոխանակ անձնատուր լինելու, հրացանը ձեռքն առավ և ընկերներին օգնության կանչեց։ Գրիգորը, որպեսզի յուր ճարտարությունը ցույց տա, ասաց.

— Իմ թվանքս պատրաստ է. մինչև քու լցնելդ, քրդին գլորեմ, միջոց չունենա շարժվելու,— առանց պատասխանի սպասելու արձակեց։ Քուրդը գլորվեց, ընկերը սկսեց գոռալ.

— Աղա , մի սպանեք, ես ձեր ստրուկն եմ,— ու անձնատուր լինելու նշան ցույց տվեց։ Եղիկը մոտեցավ, անշնչացածի շվին առավ և սկսեց նվագել ու ոչխարը հավաքել. քուրդը մնաց շվարած, կարծեց, որ Եղիկը քուրդ է ու ասաց քրդերեն.

— Տունդ շինվի, կասկանցի Փրդո բեգի եղբորն սպանեցիր, շուտ արա հեռացիր, թե չէ հիմի կասկանցիները կթափվին, ու դու գլուխդ չես ազատիլ նրանց ձեռքից։

— Հա քու կասկանցիներդ էլ կոտորվին, հայդարանցիներդ էլ։ Զենքերդ տուր։

— Այնպես մաքուր քրդերեն էր խոսում Եղիկը, որ քուրդը մնաց շվարած. չէր կարողանում բացատրել, թե ինչպես մի քուրդ՝ մի քուրդ էլլիքի բեգի եղբորն սպանելուց հետո, լույս ցերեկով նրա ապրանքն էլ ուզում էր քշել տանել։

— Ահա զենքերս, բայց կուռո, լավ բան չես անում,- ասաց տատանվելով հովիվի օգնականը։ Զենքերն առնելուց հետո ասաց.

— Դե՜հ, ոչխարը բարձրացրու դեպի սարը։

— Քուրդը հնազանդվեց։ Մոսոն նրա հետ սկսավ բարձրանալ, իսկ Եղիկը ընկերներով գառների հոտի ետևից գնաց։ Առանց ընդդիմադրության դառներն էլ հանձնեցին, և Եղիկը շվին առած, ձիու վրայից ածելով հավաքեց բոլորին և կամաց-կամաց հասավ ոչխարին։ Երբ արդեն բավական հեռացան, ասաց քրդի հովիվին.

— Մոտ արի։— Քուրդը հնազանդվեցավ։

— Դե՛հ, այժմ գնա, քու կասկանցիներիդ, քու հայդարանցիներիդ բեգերին ու ադաներին, օջախներին ու շեյխերին պատմիր, թե մի հայ՝ Քոռ-Եղիկը, նրանց կթանն ու գառները