Էջ:Collected works of Atrpet.djvu/73

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ջրերը գողանամ, քո հողերդ իջեցնեմ, նրա այգիների և անտառների մատղաշ ծառերը չորացնեմ…

Արյունը սկսեց շատրվանի նման ցատկոտել և ներկել Միր-Մուրթուզայի դեմքը և մորուքը, ապարոշն ու շապիկը, թիկնոցն ու բազմոցը, բեհեզի և գորգի փռվածքը: Հանդիսականները ափիբերան պապանձվեցան, ոչ ոք սիրտ չարավ մի սրբիչ բերել և կապել կտրված թևը և արյան հոսման առաջն առնել:

1899 թ.