Էջ:Collected works of Atrpet.djvu/76

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Հարուստ ժամանակները իրենց ազգականներից շատերի առաջարկը մերժել էին,իսկ իրենք աղքատանալուց հետո փոխադարձաբար նրանք էլ սրանց երես էին թեքել։ Բավական չէր չքավորության տառապանքը սրանց տանջում էր աղջկա ապագայի մտորումները։ Ոչ միայն Թավրիզի շեն տներից ոչ ոք նրանց հետ չէր մտերմանում, այլ նույնիսկ աղքատները խույս էին տալիս սրանց հետ ծանոթանալուց։ Ձախորդ մարդուց սատանան էլ երես է թեքում։

Քադիջեի ծնողներին այն աստիճանի էր ճնշել չքավորությունը, որ նրանք Նուխուց բերած բոլոր զարդերը ծախելուց հետո սկսել էին տան կահ-կարասիներից ավելորդներն էլ ծախել ու ծախսեր։ Ամեն զրկանք կրել, բայց ձայները դուրս չէին հանել։ Հերիք չէր իրենց ներքին տանջանքը, ծանոթներն էլ այնպես էին ձևացնում, իբր թե տեղյակ չէին նրանց երքին վիճակին։

Թավրիզի յոթանասունհինգ հազար ընտանիք բնակչությունից միայն մի բարեկամ էր մնացել նուխեցիներին.դա էլ սափրիչ Հյուսեյնի որդին՝ Իմամ-Ղուլին էր։ Բայց ո՛չ նոլխեցիները և ո՛չ էլ Քադիջեն չէին ընդունում այդ բարեկամին,քանի որ վերջինն էլ աղքատ և մի հասարակ սափրիչի աշակերտ էր։ Մանավանդ որ հույս չէին տածում, թե Իմամ-Ղուլին կկարողանա ճարպիկ մարդ դառնալ և ընտանիք պահել։

Իմամ-Ղուլին մանուկ հասակից ընկերակցել և հավանել էր Քադիջեին։ Դեռ այն ժամանակից որոշել էր ամուսնանալ նրա հետ։ Բայց Քադիջեն միշտ նրան հակառակել էր,քանի որ սափրիչի որդին միշտ ցնցոտիներով էր կյանքը վարել և միջոց չէր ունեցել արտաքին փայլով գրավել սիրած աղջկա սիրտը։ Իմամ-Ղուլին, համառած անպայման վճռել էր ամուսնանալ Քադիջեի հետ և այս նպատակին հասնելու համար յոթ տարի անվերջ ընկել էր սիրած աղջկա ետևից, նրան համոզելու, գրավելու և տիրելու հույսով։

Սկզբներում Քադիջեն միշտ նախատել,անարգել և վանել էր մոտից Իմամ-Ղուլիին, մերժել էր նրա առաջարկած ամեն մի նվերը։ Սափրիչի որդու ամեն մի ժպտին արհամարհանքով և ծամածռությամբ էր պատասխանել։ Այնքան անտարբեր էր