Էջ:Collected works of Atrpet.djvu/85

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նախորդի ոսկորների մանրուքը, որոնք մնացել էին գազանների ճաշից հետո։ Այնտեղ նա տեղավորեց իր մանուկին, նստավ այրի մուտքին հանգստանալու։ Այդ օրվանից որջը դարձավ նրա «կենդանի գերեզմանը»։

«Բայց ու՞ր մնաց քո ազգական Իմամ-Ղուլին, լավ թե նա թողեց, որ իր սիրասուն Քադիջեն այդ օրն ընկնի»։

Ոչ մի այն Քադիջեն ոչինչ չէր պատմել իրենց սիրո մասին ծնողներին, այլ սիրուհուն տված խոստման համաձայն Իմամ–Ղուլին էլ ոչինչ չէր հայտնել ազգականներին:Նրանց իրար տված խոստման մասին բան չգիտեր ոչ ոք։ Միայն Քադիջեն Իմամ֊Ղուլիին Հավատացրել էր, որ ինքը մարդու չի գնալ, բացի նրանից, և փոխադարձաբար պահանջել էր, որ Իմամ–Ղուլիին Թողնե սափրիչությունը և մի այնպիսի գործ բռնե, որ կարողանա դիրք վաստակել և ծնողների հաճությունն ստանալ։ Այս պայմանն այնպես էր ընկճել Իմամ–Ղուլիին, որ սա ածելիները, հայելի, սանր, բոլոր գործիքները ծախել և վճռել էր հարուստ տուն վերադառնալ։

Ամբողջ երեք տարի Իմամ-Ղուլին ամեն ճիգ գործ դնելով, Բաքվում երեք հազար թուման էր աշխատել, որով շաքար ու նավթ գնելով, վերադարձել էր, որ վաճառականությամբ պարապի, տուն գնե, կահավորե և ամուսնանա իր սիրած Քադի¬ հետ։ Թավրիզ հասնելուց հետո, երբ իմացավ Հորեղբոր որդու արարքը, Քադիջեի Թաղից արտաքսվելը, քիչ մն՛աց որ Իմամ-Ղուլին խելագարվի։

Ամբողջ տասն օր նա ո՛չ խանութ վարձեց, ո՛չ տուն կահավորեց, ո՛չ էլ խելամտությամբ գործին հետևեց։ Բերած՝ ապրանքը շատ չնչին օգուտով մաքսատան մեջ ծախեց վաճառականներին, դրամագլուխը հանձնեց սեղանավորի և սկսեց Թափառել քաղաքում խելացնորի նման։

Իմամ֊Ղուլիի Հայրը արդեն մեռած էր։ Նա եղբայր չուներ, այնպես որ քենիս անճարացած անընդհատ ինձ թախանձում էր հետևել իր միակ որդուն՝ տան նեցուկին, որ չլինի թե գլխին փորձանք գա։ Կնոջս թախանձանքից դրդված, անճարացած հետամտում էի նրան, որ հաճախ կորչում և ժամերով չէր վերադառնում։ Իմամ֊Ղուլին այնպես էր Հետքը կորցնում,