Էջ:Collected works of Atrpet.djvu/88

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

իրենց կործանիչ մտքից։ Հազարավոր մտքեր անցան գլխիցս, որոնք բոլորն էլ ապարդյուն թվեցան։ Վերջապես որոշեցի մոտենալ և բախտին թողնել հետևանքը։

Երբ այրի բերանի ծերպին մոտեցա, ականջիս հասան խոսակցության ձայները։ Զգուշությամբ քարի վրա նստա աննկատելի կերպով և սկսեցի լսել։

— Ղուլի ջան,— ասաց Քադիջեն,— զուր է քո տանջանքը, ինձ հեքիմներն ասացին, թե ցավս անբուժելի է։

— Այո, բայց այդ քո հեքիմները իրենք բան չգիտեն. ես ինգլիզի դոկտորին եմ բերում քեզ դեղ տալու։ Նա խաբեբա չէ և եթե հույս չունենա, չի էլ գալ։ Էդքոքն ասաց, որ մինչև երեք ամիս ես Քադիջեի բոլոր վերքերը կբուժեմ։ Էդքոքը շահի բժիշկն է, նա ուղարկել է Թեհրանից, որ վալիահթին ամորձիքների հիվանդությունից ազատե։

— Կուզե թող երկնքից իջած լինի, հոգիս,— ասաց հառաչելով Քադիջեն,— ես համոզված եմ, որ էլ ինձ փրկություն չկա: Դու մի քիչ մկան դեղ բեր ես ուտեմ, դու էլ հույսդ կտրիր, ազատվիր, գնա գլխուդ ճարը տես, կարգվիր…

— Ես որ կարգվել ուզենայի, էլ Բաքվից ինչի՞ կգայի Թավրիզ. գո՞րծս էր պակաս, փո՞ղս էր պակաս, թե՞ պատիվս։ Այնպես աղջիկներ ինձ առաջարկեցին, որ ամեն մեկը հետը տասնյակ հազարով փող, օժիտ և հող ունեին, բայց ես ուխտել էի ապրել միմիայն Քադիջեիս բախտավորացնելու համար։

— Քադիջեդ ընկավ, մեռավ, չկա։ Քերիմը նրան ողջ-ողջ գլորեց հորը, թաղեց վերջացավ։ Դու ինչի՞ ես մեռելի ետևից ընկել։ Մի՞թե գերեզմաններից կարելի է դիակ հանել և նրա հետ ապրել։ Գնա՛, հոգիս, գնա՛ և մոռացիր ինձ այնպես, ինչպես ես քեզ աղքատ վիճակումդ մերժեցի և հարճ գնացի հարուստ հորեղբորորդուդ՝ Քերիմ-խան ավազակապետին, սրիկային։

— Դու մեղք չունիս, այդ ես համոզված եմ։ Եթե ես Թավրիզ լինեի, Քերիմ չէ, Նասր-էդ-Դին շահն էլ չէր կարող քեզ իմ ճանկից հանել: Ես գնացի, երեք տարի մնացի, դու հուսահատվեցար,