Jump to content

Էջ:Collection works of Dikran Chokurian.djvu/120

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ու ինքը իմանար, ականջը տախտակամածին դրած՝ սպասեց Զարման հավախոսին: Տախտակին վրա բոլոր ոսկորներուն ցավիչը կզգար, բայց արյունը կեռար, մարմինը կայրեր, ու հուզումեն ականջներն անորոշ խժրտուքներով կլցվեին. անհամբեր էր, ամենեն առաջ ինքը պիտի երթար լոգնալու բոլոր մարմինով: Նոր տարվույն առտուն կանուխ լվացվելու գացողներ աղբյուրին ոսկի հոսիլն էին տեսեր:

— Ես ոսկի չեմ ուզեր, իմ բախտս միայն հաջող դառնար: Արութս կարգադրեր գործն ու դառնար հայրենիք:

Խեղդուկ ձայն մը հասավ Զարմանի ականջին, ձայնը կրկնեցավ, երրորդվեցավ ավելի ուժեղ. ախուռին մեջ ոտնաձայներու աշխուժությունը կհաճախվեր: Զարման վազեց հողե պտուկ մը առած սլացավ դուռը, աախը քաշեց ու մինչև ազդրերը բարձրացող ձյունի մեջեն կգահավիժեր, ձեռքերը, դեմքը կմխրճվեին ձյունի մեջ, կիյնար, կբարձրանար ու մոլեգին հով մը իր մազերուն տասը անջատ հյուսքերը կնետեր հովին մեջ: Աղբյուրին մոտ էր, քակեց պարեգոտը, շապիկը, մերկացավ, ձեռքով խորտակեց աղբյուրին սառը ու, մոռցած ամեն ինչ՝ զինքն ծեծող ձյունը, բուքը խարազանող, ան կլեցներ մարմինին ամեն մասերուն վրա ջուրն, որ տաք կթվեր իրեն. կլեցներ անխնա կորսված, մոլեգնած, վիթխարի անասունի մը թափովը կատաղի ու հետո իբրև ուրվական մը, որ կհալածվի, բոլոր հանդերձները թևվերուն տակ դարձավ տուն: Ներսը ամենն ալ կքնանային շատ ավելի մեղմ, անշշուկ ու կշարժտկեին: Զարման չորցուց մարմինը, նայեցավ մերկության ու դողաց. ինչպե՜ս հյուծեր էր. բայց այդ պահուն գոհունակ խաղաղությունով լեցուն էր հոգին, իբր իր բոլոր երազները իրականացած ըլլային: Իջավ ախոռ, տվավ անասուններուն չոր խոտ:

Երբ վեր կբարձրանար՝ Զարման դող մը զգաց, ուժգին սարսուռներ կպտտեին անդամներուն մեջ, ու կարծես շնաչառությունը նախ կերագվեր, ապա կդժվարանար: Բոլոր ննջողները կարթննային ու կմեկների աղբյուր: Տժգույն ու ախտավոր առավոտ մը կիսաբաց դուռնեն, բակին հողե ետինեն կհպեր մաշած գորշությւոնով մը: Զարման կզգար խրիլը կողերուն մեջ սուր շեղբի մը․ սարսուռներն ավելի տևող կըլլային, տենդով ընդմիջված, ծունկերը կդողային, անկարող կըլլար ոտքի վրա մնալու։

— Սա ինչ հիվանդություն է, — մրմնջեց, — Կաղնտի օրով։

Տունի բոլոր անդամներուն հետ ինք ալ գնաց համբուրելու կեսրայրին ու կեսրոջը ձեռքերը, ընդունեց անոնցմե վարդագույն լաչակ մը նվեր:

—Հարս, Զարման, ինչու՞ չի խնդար երեսդ, – ընդմիջեց ծերուկ տանտերը։

Զարման կիսատ ժպիտ մը շինեց դեմքին վրա։ Դողը միշտ ավելի