Jump to content

Էջ:Collection works of Dikran Chokurian.djvu/128

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

-Դուք ֆետայիներ եք, ինձի նայեցեք, ինչու գյուղ գացած էիք:

-Մենք չարչի ենք, ապրանք կծախենք,- լսելի ըրավ Սիմոնը:

-Չարչի՜, սև օձեր, կստեք, տե, ճիշտն ըսեք, դուք գյուղերը զենք չբաժնեցի՞ք:

Երեք հայերը սահմոկեցան, զգացին, որ երկաթ մը իրենց վիզերը կգրկե:

-Ո՛չ , ո՛չ, մենք չարչի ենք,- աղաղակեցին:

-Ես ձեզ կճանչնամ, իմ մոտս թուղթեր ունեմ ձեր մասին,- հեգնոտ մռնչաց գայմագամը, - ոչ մեկը ձեղ չէ կողոպտած, ատիկա կարելի, չէ շնորհիվ...

Երեք Հայերը զգացին, թե ինչ ամբաստանություն կծանրանար իրենց վրա ու անիծեցին զիրենք հոդ առաջնորդող որոշումը:

- Էէ՜հ, շան ձգածներ, չխոսիք, այո, այո, դուք ֆետայիներ եք, զենք կբաժնեք, տերության ապերախտներ, խոսեցեք, խոստովանեցեք:

-Մարդը հետզհետե սպառնական կըլլար:

- Մենք, - ընդմիջեց Ակոն, - մենք, պեյ էֆենտի, քեզ մատաղ, մալ մը կծախենք գյուղերը, մեր վիզերը ձեր ոտքերուն տակ, մենք զմելի մը անգամ չունինք, մենք ֆետայի չենք, տերության ղուլերն ենք մենք, ձեզմե արդարություն կպաղատինք, մեզ կողոպտեցին:

- Կեղծավոր շողոքորթներ, այո, դուք ֆետայի եք, դուք չեք կողոպտված, դուք կկողոպտեք միայն, հանրային անդորրությունը ձեղի նման վատերը միայն կխանգարին, ալ շնորհիվ ն.կ. վեհափառության դուք չեք կրնար կողոպտված ըլլալ, այդ բանը կարելի չէ,- կատաղության նոպայով լեցված՝ գայմագամը ոտքի ելլելով գոչեց, - կեցե՛ք, հիմա ձևը պատիժը պիտի տամ, կեցե՛ք:

Արյունը գլուխն էր ցատկած տերության պաշտոնյային:

- Հյուսնի աղա, քյոր Հյուսնի, եկուր- գոչեց գայմագամը:

Դաժան նայվածքով հսկա երիտասարդ մը ներս մտավ, դռան մոտ կանգ առավ:

- Զարկ երկաթները տերության այս խայիններուն ձեռքերուն ու քսանական չիզուք զարկ, հետո բանտը նետե, ասոնք ֆետայի են, ասոնք, այո, ասոնք են, գիտեմ տերության որդերը:

- Մենք անմեղ ենք, մենք չարչի ենք,- Հեկեկացին երեքը մեկ կողկողագին: - Կորսվեցեք, կհասկանա՛ք հիմա, շո՛ւն Հայեր...

Կես ժամ վերջ, մերկ, կապուտցած, ուռեցած արյուրախեղդ ոտքերով