Jump to content

Էջ:Collection works of Dikran Chokurian.djvu/130

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Խնդուքն ընդհանուր եղավ, զսպված խնդուք մը՝ վախի դողով օծված: Վարժապետը, Կարոն, աղջկան մը չափ վախկոտ էր: Այսպես կհավատային տեղացիք: Ան քիչ ալ կխոսեր, լռակյաց մը: Սրճեփը, երիտասարդ մը, գարշանքով նայեցավ դեպի դասատուն, ծիծաղի նոպայեմը բռնվեցավ ու մեջքերուն հեցած՝ բերտ ձեռքերը ինկան աթոռի մը վրա: Սրճարանը պզտիկ հրապարակի մը անկյուն էր: Զինվորականները կանցնեին հրապարակեն շտապով, ու թուրքերը ցանցառ կերթևեկեին՝ հանդարտորեն ծխելով: Ձիավոր մը կանկարծ սրարշավ թռավ սրճարանին առջևեն:

-Բոստաճին է,- լսելի ըրավ վարժապետը:

-Բոստաճի՞ն, ինչ մեծ բան, ինչ կա, այո, բոստաճին, վախցա՞ր, վարժապետ,- ծաղրեց Գաբիկ աղան:

Կրկին վայրենական ժպիտ մը տիրեց, ու հետո ամենն ալ մտածեցին: Սրճեփն հարգանքով առավ սուրճի գավաթներն աղաներուն առջևեն ու ըսավ հեգնոտ սուլումով մը.

— Գավաթդ տուր, պատվելի...

Վարժապետը հնազանդեցավ: Մարդը թախծոտ էր, անհույս կերևար:

«Դրոշակի» վերջին թիվերն հայուն ցավը կնկարեին: Ջարդերը կարգավ կկազմակերպվեին նահանգներուն մեջ:

Ու մարդը լուռ կմռայլեր, դալուկ մը կանցներ ճակատեն: Կխորհեր անհույս օրերուն վրա. ի՞նչ պիտի ըլլար խեղճուկ այդ ավանին ճակատագիրը: Կորովի բազուկներն ինչո՞ւ պակսեին ինքնապաշտպանության համար. ու կանիծեր մտովի հայ ջոջը, որ ամեն գիտակցություն վիժել տված էր գյուղացիներու կոգվույն մեջ:

Աղաները կջանային կրկին խնդալ: Հանկարծ Մանուկ չելեպի խզեց լռությունն ու պոռաց կատղած.

-Հե՛, վարժապե՛տ, ու՞ր ես, մարդ աստծո, ինքղինքիդ եկուր, հոտ մարդ է նստեր, շուն չէ, իմացա՞ր, ծո, ես այս օրս քեզի պես հարյուր ծառա ունեիմ...

Վարժապետը ցնցվեցավ և խոր կարեկցությունով դիտեց աղաները: Ան կրկինանխոս մնաց մթամած:

Իրիկունը հեռու չէր, արևի լույսն մեղմորեն կտեղար փոշոտ հրապարակին վրա: Պզտիկ ցուրտ հով մը չոր տերևները կավլեր հեռվի անկյունները: Ձիու մը դոփյուն հրապարակին լռությունը խզեց: Հինգ մարդիկը դեպի դուրս դիտեցին ուշով ու զարմացած զիրար նկատեցին: Ասիկա անսովոր բան մ՛ էր:

—Ձիավոր զինվորական մը, աստված բարին կատարե, — սրճեփն ապշած մրթմրթաց: