Jump to content

Էջ:Collection works of Dikran Chokurian.djvu/132

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Հինգ անձերը փռված էին այդ խավարին մեջ. ծերունի Գաբիկին կզակները կկափկափեին ուժգին, լուռ կարտասվեին սրճեփն ու երկու աղաները: Վարժապետը գուխը ձեռքերուն մեջ կմնար անմռունչ ու կդողար:

Ամբոխը վար կեռար, կշրջեր, կխորդար կատաղի մրրիկի մը հանգույն: Խորտակումի ձայներ կուգային, ու հեծեծումներ, պաղատագին ջայլեր:

Ասիկա ջարդն էր:

Մեկեն ձայն մը ուժգին գոչեց սրճարանին առջև.

—Հոս մարդ կա, հասե՛ք, հասե՛ք, կյավուր հատ մը մի ձգեք:

Հինգ հայերն երերացին սողալու շարժումով մը, ու կսկծալի ախ մը թռավ ամենուն բերնեն:

Անծանոթը կոռնար դռան առջև տակավին.

—Զարկեք, զարկեք,մի խնայեք, աստծու սիրուն. զարկեք կյավուրները, հո՛ս, հո՛ս եկեք:

—Զավակներ՜ս...— հծծեց մանուկ չելեպին,— զավակներս, կինս...

Տապարի հարվածը կրկնվեցավ:

—Ա՜խ, նոր ամուսնացած եմ ...— շշնջեց Սրապ,— կինս, զավակս՝ Սերգոն...

—Սուրբ Սարգիս, արևուդ մատաղ, դո՛ւն ազատես. սուրբ Հովհանես, ոտքերուդ ղուրպան, բոլոր մալերս հալալ քեզի, հազար ոչխար մատաղ...— կաղոթեր ծերունի Գաբիկ աղան:

Սրճեփը կուլար վարժապետի ձեռքը սեղմած աժգին:

Վարժապետը խավարին մեջ հակած՝ ոտքի կանգնեցավ.

—Լռեցե՛ք,— գոչեց,— ապա թե ոչ պիտի մեռնինք:

Զորս մարդիկը շունչերնին քաշեցին՝ իբրև թե մեռած էին: Վարժապետը անհետացավ:

Մի քանի րոպե մերջը դուռը խորտակվեցավ.

Ատրճանակի վեց ուժգին պայթյուններ կրպակն աղմկեցին ու ցնցեցին:

Վիրավորողի քֆրող ձայներ ոռնացին շուներու պես:

Զենքի որոտ չոր ձայներ կրկնվեցան, հայհուչներ կրկնվեցան ու միաբերան գոչեցին տասնյակ մը մարդեր.

—Ա՜հ, կյավու՜ր...

Խորտակվող անոթները շաչեցին գետիններուն վրա, ու սրճարանն ամայացավ:

                       —480—