Էջ:Collection works of Dikran Chokurian.djvu/149

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Կան կոնտոլներ, որոնք ճշմարիտ բանվածքներ, գեղարվեստի առարկտներ են:Կոնտոլը մռայլ, վայրագ ու արվեստին ցանկությունովը լեցված հին օրերու տոժի մը երազին իրականությունն է կամ հին Հանրապետության նկարագրին ծաղիկը:Անոր մարմինը վաճառական քաղաքին բըռնավորներու հոգին է ժանտ, անոր գնացքը՝ երագ, ճարպիկ, պատրող, խարդավանքի, արագ և ուժգին հարվածի հին տենչը, ու իր ձևը արվեստն է, երազը անցյալ Վենեցիային, որ դավադրանքի, ավարի, ոճիրի եղբայր, եղավ նաև սիրուհին արվեստներու:

Ու այդ գռիհներուն, ջրանցքներուն, կամրաջակներուն վրա, կայքերուն մեջ գոհ, իբր թե զվարթ, միշտ երգող, կես մը այլասերած, կես մը թշվառ, կես մը երջանիկ քաղաքացիները, հին ավարառության տենչը, շահասիրությունը վերածած անարգ խաբեբայության մը: Հոս Լածծառոնիները կեղեքող, հոն կոնտոլավարները՝ քսակիդ սպառնական ու գռիհներուն մեջ ոչինչ խաղալիքներու վաճառողները՝ ճշմարիտ հելուզակներ, ծովեզրը անհոգ, թափառիկ դատարկապորտներ՝ քայլելուդ հարևան ու բիթսային վրա կիները տժգույն, մանրուկ: Արագաքայլ, իրենց սև շալերու մեջ պլլված ճշմարիտ ինքնտպություններ այդ արդեն իսկ ինքնատիպ քաղաքին մեջ:

Ներդաշնակությունը հոս չի վերջանար, և Վենետիկը երազի վայր մը դառնալու համար չի սահմանափակվիլ ջուրին մեջ. քանալեթթոներներեն վեր արվեստն է հզոր, տիրական: Արգիլված է քակել կայք մը, հին պալատ մը, շինվածք մը որովհետև իր տուները, իր բազմաթիվ տաճարները, իր մուզևոնները, և մի՞թե բոլոր քաղաքը մուզեռն մը չէ, պետք է մնան հնության կրկնոցին մեջ կամ պետք է նորոգվին, ինչպես որ էին: Անցնող դարերը այնքան պոռացող են հոս ամեն կողմ, որ արդի բնակվողները վարձվորներ ըլլային կարծես, ու հին բռնավորները, ռազմիկները, նկարիչները, արձանագործները քանդակողներու, ոսկերիչներու, վաճառականներու սերունդները պիտի վերադառնան առտու մը հեռավոր իրենց արշավանքով՝ գրավելու՝ մին իր երանգապնակը, ուրիշ մը իր քերոցը, մեկը իր հալոցը և մուրճը ու Տոժերու պալատին մեջ վաղն իսկ պիտի գումարվի եղերական խորհուրդը՝ մահացնելու համար Ամալֆին:

Չիկա քաղաք մը, ուր միջին դարը և նոր ժամանակները այսքան զգացվին և ուր կրոնական զգացողությունն այսքան խոր ըլլա: Ճամբորդը հեռվեն իսկ իր աչքը կհառե անթիվ կամարներուն, որոնք կգմբեթարդին քաղաքին վրա: Եկեղեցի ամեն քայլընթացի, լայն, Վերածնունդի ճակատներով, կիսաբաց դուռներով, որոնցմե ծեր այրերը կմտնեն ներս, ու պառավներ ժպիտով դուրս կիյնան: Բոլորն ալ Թանգարաններ: Արվեստի գործեր, անոնց ստվերուտ կամարներուն տակ կհանգչին լռին ու անհունա