Jump to content

Էջ:Collection works of Dikran Chokurian.djvu/157

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կնետե ակնարկը... ա՜խ, անիրավ, իրավունք չունի, այս մենագնաց կինը և մանավանդ օրորդները իմ պաշտպանությանս տակ կգտնվին: Կրնամ նույնիսկ հետը կռվիլ և, իհարկին, երեքին ալ հետ, և ի վերջո՝ինչ... Ո՜վ բաղմածնունդ երևակայության խաղերն անվախճան... Բայց ի՞նչ է այս խլրտուքը, դուրսը իրերը ավելի որոշ են, հետո սուր, անողոքորեն երկարաձիգ սուլում մը: Կայարան հասած ենք:

Կանաչ փեղեկերով քարաշեն կայք մը լայն, առաջակարկառ քիվով, քանի մը համազգեստավոր ուռած մարդիկ, տղաք, կինե և նորեն մարդիկ: Լեռնային երկրի մը մեջ մենավոր հանգրվան մը: Կիջնեն հայր ու տղա, կիջնեն նաև երկու կրոնավորները և գյուղացիք: Ասանկ լավ եղավ

...Կերթանք նորեն, կսուրանք, կցնցվին կառաշարերը ետևետև հեռագրագիծերու սև ցողերը սարսռալով, ելլելով ու ցածնալով երագավազ կանցնին: Իմ երկրիս ալ լուրեր կտանի՞ն արդյոք: Բարակ ջուրի կանաչորակ ընթացք մը մեզի կհետևի: Վեց հոգի մնացած ենք վակոնին մեջ՝ իրարու մոտ ամփոփ նստած: Անկապակից, ոստոստուն, զվարթ խոսակցություն մը կհրահրի՝ ընտանեկան, պարտգայական կամ սիրային:

...Ցնցում մը դուրս կնետե մեր հայեկը: Վերջալույս մը կպատրաստվի անկայուն, դոնդողային սարսուռով համակյալ սարերուն վրա: Խոլաբար խուճապի մատնված առաջին իրերու ետին, հեռուն դանդաղորեն տեղափոխվող բլուրներու ուսին, անոնց ստորադիր վիհերեն՝ մառախուղերու շղարշածալ սպիտակությունը կմագլի: Հովիտներու մեկնող ծոցերն ավելի ու ավելի կմթնին, լույսի շռայլ աչքերը կքթթեն ու կշիջին: Մտամփոփ ու լուռ վերջալույսը կդիտենք: Մաշված կարմիր մը երկինքին վրա կմարի. սարերուն կատարներուն շատ մոտ աղտոտ գիծ մը տակավին չէ նվաղեր...

Մեկին կլուսողողի սրահը ... Ալ դուրսն ամեն բան սև է:

... Մինակ եմ թափուր վակոնին մեջ: Օրվան մը բարեկամներս հոս-հոն իջան, գացին գերմաններն ու ֆրանսուհիները, իրենց դեմքը կաղոտնա հիշողությանս մեջ. բարեկամություննին ալ, կերևա, շուտ պիտի անհետի:

...Կառախումբը կվազե մեծ գիշերին մեջ: Իր անիվներուն, մեքենաներուն, շղթաներուն և հարակից մասերուն շփումի, ընդհարումի, ոստումի աղաղակը չեմ գիտեր միօրինակ, տևակտնորեն խուլ հոնդյուն մը,թե այերային լուրթ միջոցներու թափուրին մեջ ժայթքող շարավալից հառաշանք մըն է: Այս վերջինը հարմար է հոգվույս...Այո, հառաչանք չափ