Jump to content

Էջ:Collection works of Dikran Chokurian.djvu/165

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Կղզյակներու ալ կհանդիպենք, կղզյակներ՝ գետին բերած սիքողեն կազմված, որոնք գետը կերկճղեն ու բուսականությունը, միշտ լայնտերև ուռին,զոր կկրեն, հիվանդագին էր, տրտում, հազիվ թե կանաչ։

Նավը կղզյակներուն ափը կքերե։ Ձկնորսի կամ որսորդի հյուղ մը ահա՝ ծառերուն տակ կցկված։ Վերը պուլկար քանի մը կիմնազիստներ բազմաձայն երգ մը կըսեն․ առույգ է այդ երգը, ներդաշնակ, բայց միօրինակ… մեր երգէրուն նման…

– Այս ջուրերը դեպի ծովն կվազեն, – կըսեմ յուրովի, – ու կլեցվին աղի, լույծ տարածություններուն կարոտով․․․ չիկա բան մը, որ ծովերու անհունության խռովքն ու երազանքը տա․ոչ այս ամպամած, գորշագեմ երկինքը, որ Դանույի պղտոր ջուրերուն ջուր կնայի կամ կկորնա ցամաքին վրա, ոչ ալ ծփուն, լայնարձակ, դեպի երկարությունը հավերժացող այս տարրին ոսկի ճամբան։

Ծովն անծիր է ու իր անդունդն ունի․ գետը գունավոր է և՝ տարակուսելի իր խորությունը։

Դանութի վրայեն կսահի մեր նավը,ու ես կամրջակին վրա, բանի մը հենած, դիտելով հեղուկի այս զիգզագ երիզը՝ ծովը կերազեմ, անորոշ հորիզոններու վրա փռվող իր լայնալիճ աղեղը, կապույտն ու պայծառ կանաչը միջերկրականի կոհակին, իր վիհերուն սփոփանքն ու սարսափը, օրն ու գիշերները լեցնող իր տարեային մռունչն ու մրմունգը։

Իր աղերուն սաստիկ բուրումը կուզեմ,հետո զինք ակոսող խոշոր նավերու երազուն, լռին ուղևորները…կամ անոնց խոսուն մտերմությունը։

Դահարած է հիմա երգը։ Շուրջս ամեն բան հանդարտ է․ խաղաղ ջուրը․ եզերքներն ու երկինքը։ Հոս մարդիկ բարեկամություն չեն փնտրեր, մեծ նավերուն մեջ ծնող համակրության վաղանցիկ, այլ հավերժական կարծվող վայրկյանին համար նեղ է այս միջոցը։

Ծովն իր ահագին հոգին ունի, հասարակաց աղետի մը իր խոսքը հոն, երբ ալ ցամաքները կանհետին, ինցպես աղետններու թռիչք․ ան բնազդորեն իրարու կբերե ու կեղբայրացնե հոգիները … Հոս ափերը մեր մոտ են կանցնին։ Ապահով են այս բարի մարդիկ…

Բայց իրիկունը կհասնի․ չես գիտեր՝ ո՞ր կողմեն կհնչեն ազնիվ զանգտկներուն կոչը։ Բլուրներու կանաչը պղտոր մանիշակի մը տակ կպահվի, ու անոնց դալար քղանցքը ջուրերուն մեջ կթափե, կտարածե հարաշարժ, մութ ստվեր մը։

Երկիրը լեռնային կդառն մեր երկրու կողմերուն վրա։Սերպիո սահմանները կանցնինք։ Թյուռն Սևրնինեն կհեռացանք ալ։ Վերջալույսի կրակները գետին մեջ կթափվին, հորիզոնին տակ ու մեր առջև․ գետը իր անկողին վրա, իբր հսկա հալոցի մը՝ հրաշեկ, ոսկյա զանգված մըն է։