Ստեփան Գրիգորիչ Ռուստոմյանը երկրագործական աշխատակից կառավարության՝ կապրի Թիֆլիս, այրի Նատալիա Պետրովնային տանը, ուր վարձակալ է: Այրին պարապ սենյակներ ունի վարձու տալու: Սևազգեստ կին մը և ծերունի մը կներկայանան, հետաքրքրական է իմանալ անոնց ով ըլլալը: Ռոստոմյանը, ինչպես նաև այրին, սևազգեստ կինը նախ օրիորդ մը կկարծեն, ու Նատալիա Պետրովնան շատ հարմար կտեսնե օրիորդը Ռոստոմյանին: Այցելութենե մը վերջ կհասկցվի, թե օրիորդ կարծվածը տիկին մըն էր: Ռոստոմյանը այդ կնոջ մելամաղձոտ, ազնիվ ու շքեղ կերպարանքով կլեցվի, կգրավվի, անոր մտածումը զինք անորոշ սարսափով մը կլեցունե: Ծերունին Մինաս Կիրիլլիչն է, իսկ անոր աղյիկը՝ Վարվառա Մինաևնան: Տխուր, բայց ոչ այնքան նվազ հաճախադեպ իրողություն մըն է Վարվառայի պատմությունը: Մինաս Կիրիլլիչի բազմաթիվ զավակներուն մեջ միակը,որ աղջ մնացած է, և Հայրը, նախանձախնդիր աղջկան երջանկությանը, հակառակ անոր կամքին զինք կամուսնացնե Ակիմ Ամբրոսիմովիչ Միզանդրոնցովի հետ, կեղծավոր, շվայտ ճիվաղ մը, որ հարուստ է ու կմեղանչե ընտանեկան հավատարմության՝ մսխելով իր դրամները հանրատան հերոսուհիներու հետ: Վարվառա Մինաևնան շատ կհամբերե, վերջապես կհայտնե իր զգացածն ալ ամուսնին, որ իր կաշիին մեջ է միշտ: Ան նախ կստե, կուրանա, հետո կշողոմե, կխոստովանի, ներեղություն կխնդրե: Սակայն պիտի շարունակե իր շվայտ կյանքը Վարվառա կդառնա հայրենական տունը ուալ անկարելի կըլլա իրեն Մոսկվա մնալ: Ժողովրդին, հասարակաց տխմար կարծիքն է, որ զիրենք կհալածե: Կուգան Թիֆլիս հաստատվիլ: Այս տեղափոխությունը վճռական կըլլա: Ռոստոմյանը կսիրահարվի Վարվառային, իսկ վերջինը երբեք անզգա մը պիտի չըլլա երիտասարդին սիրույն: Ռոստոմյանը, վարանումներե վերջ, երբ հիմա էլ մտերմացած է Կիրիլլիչ ընտանիքին հետ՝ կերթա օր մը խոստովանիլ իր սերը Վարվառային:Մինաս Կիրիլլիչ ծերունի մեծագույն արգելքն է ատանկ միության մը: Ան կխրատե միշտ իր աղյիկը՝ դառնալ ամուսնական հարկ: Վարվառա կըմերժե: Կա նաև Նատալյա Պետրովնայի ամուսնացած աղյիկը՝ Կատոն, որ իր առաջին իսկ հանդիպումին, նախանձե վարված, կհետապնդե, կլրտեսե Վարվառայի շարժումները, ու Ռոստոմյանի մեկ տեսակցությունը Վարվառայի հետ կհաղորդե Մինաս Կիրիլլիչին, որ արդեն իսկ տեսակցության վերջին մասին կհանդիպի: Մինաս Կիրիլլիչ կկատաղի, կքենատի աղյկանը հետ: Ու վերյին տեսակցության մը մեջ կառաջարկի Թիֆլիսեն մեկնիլ: Հակառակ իր բուռն սիրուն, Վարվառա կընդունի առաջարկը: Ճամփորդելու կպատրաստվին: Բայց ատենե մը ի վեր արդեն իսկ տկար է Վարվառան, կհազա, այտերը թեթևորեն կվարդագունին ու վարդագույն կթքնե:
Էջ:Collection works of Dikran Chokurian.djvu/182
Արտաքին տեսք