Jump to content

Էջ:Collection works of Dikran Chokurian.djvu/190

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ինչ որ կերևա Արսեն Դիմաքսյանի մեջ, ատիկա սիրո վճռական ազդեցությունն է զանազան էակներու ճակատագրի կազմության վրա՝ անոնց ֆիզիկական և մտավոր կազմին համեմատ: Սրը, այդ անըմբըռնելի մեծ, անսահման, մահվան չափ զորեղ զգացումը կշինե կերջանկացնե կիջեցնե վեպին հերոսները: Անով, իբրև ճակատագրե մը վարված, վեպին գլխավոր հերոսնորը կընեն իրենց կյանքի ճամբան:

ԱՐՍԵՆ ԴԻՄԱՔՍՅԱՆ ստվար վեպը հարուստ է տիպարներով ու հարուստ հոգեբանական խոր վերլուծությունով, բայց անոր մեջ էակները շրջապատող բնության պատկերները կպակսին, կպակսի նաև վիպական հետաքրքիր էնթրիկը, ու այդպես կարծես վերլուծական տոքյումաններ են, որ իրարու ետևեն կարգով կներկայացնե մեզի վիպագիրը: Չի կրնար այդ ալ ուղիղ ըլլալ և հետևաբար՝ ներելի, չէ՞ որ կյանքի մեջ իրերը կթավալին անկանոն ու ծրագիրներ բոլորովին անջատ կարգով: Այդ պարագային, սակայն, վեպին հետաքրքրականնությունը մեծապես պիտի տուժե:

ՑԱՎԱԳԱՐԸ գավառական տոհմիկ կյանքի մեջ երբեմն խմորվող, կազմվող, հասունացող ողբերգություն մըն է: Շիրվանզադե քիչ անգամ գավառի կյանքին անդրադարձ է, ատանկ փորձերու հաճախությունը հայ գրականության՝ ՑԱՎԱԳԱՐԻՆ նման պարզ, անկնճիռ ու միանգամայն վսեմորեն ցավատանջ գործեր պիտի տար:

ՑԱՎԱԳԱՐ-ին մեջ մայրական սերը ու բնական աղետ մը դեմ դեմի են, կոգորին իրարու հետ, ո՞վ կելլե հաղթական. ոչ մեկը, ոչ ալ մյուսը, մահը միայն, որ կլուծե բոլոր կնճիռները:

Հացթուխ Շուշանի աղջիկը՝ սիրուն Սոնան, լուսնոտ է: Մայրը այդ հիվանդության տեղյակ եղած օրեն իսկ աղջիկը տունեն դուրս չի հաներ: Պետք չէ, որ մեկը գիտնա այդ տկարությունը: Հակառակ պարագային՝ ո՞վ պիտի ուզեր Սոնան իբր կին ունենալ. սակայն գավառի աղջիկ մը պետք է մարդ մը գտնե անպատճառ, ամուսնությունը անոր կյանքին գերագույն օրենքն է:

Սիրուն Սոնան կմեծնա տանը մեջ փակված, արտաքին աշխարհին անգիտակ: Նախ զինք արգելափակ ընող պատճառներուն անտեղյակ ու հետզհետե իր կազմվող իմացկանությունովը հասու իր դժբախտության: Բնությունը, սակայն, այդ ստվերոտ ու տաղկալի միջավայրին մեջ կհասունացնե մարմիններուն էն զմայլելին, Սոնան հրապուրիչ է ու շնորհալիորեն գեղեցիկ: Ջերմանոցի մեջ հասցված ծաղիկ մը: Միտքը չի հակասեր մարմնին ուռճացումին ու համրորեն բնական ներհայեցությունով մը կկազմվի իր մեջ միտքը, տրամաբանությունը ու նախախնամության դեմ ըմբոստությունը: Չարագույժ ձայներ կըսեն իրեն մեջ: Իր ո՞ր մեղ