Էջ:Collection works of Dikran Chokurian.djvu/193

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ձգտումները ու տիպարները հոն հավաքած է։ Շատ իմաստնորեն, պայծառատեսությամբ դասավորված քաոս մըն է այդ մեծ վեպը։ Հեղինակը տերն է ինքզինքին այդ կյանքերու, շարժումներու ու արտահայտությանց բազմոլորտ բավիղին մեջ։ Հոն կտեսնենք ներհակություն ընտանեկան համոզումներու, ներհակություն ապրելակերպի մեջ, ներհակություն դաստիարակելու կերպին մեջ, հակամարտություն սիրո ըմբռնումի մեջ, հակամարտություն աշխարհավար ըմբռնումներոլ մեջ։ ՔԱՈՍԻ մեջ դեմդեմի են սուտը և ճշմարտությունը, առաքինի կյանքը և լպիրշ ցանկությունր, խաբեբայությունը և պարկեշտություևը, ամենակորովի պահպանողական նությունը լայն ազատամտության դեմ, ամուսնական դավաճանությունը և հավատարմությունը, կրոնական զգացումը հանդեպ սկեպտիկության։ Այդ բոլոր հակասությունները արդյունք են նախ ժառանգականության, հետո միջավայրերու, որոնց մեջ դաստիարակված են այլազան ուղղությունով և ի վերջո վարժեցված են նավթի արդյունաբերությունով հարստանալու սկսող հասարակության մը փոխանցման շրջանի հատուկ ախտանիշերով։

Բաքուցի Մարկոս Ալիմյան հարուստ նավթատերը մեռնելով իր բոլոր ժառանգությունը կհանձնե մեծ որդվույն, Սմբատի, իսկ մյուս զավակներուն համար այն ատեն միայն ժառանգի բաժին պետք է հանել, երբ իր կտակին մեջ գրած պայմանները կգործադրեն։ Մինչև այդ պահուն ժաոանգության տենչով անհամբեր սպասող ժառանգորդներ կըմբոստանան այդ անիրավության դեմ։ Միքայելը, Ալիմյանի միջին զավակը, զեխ, շվայտ, մսխող այդ երիտասարդը, կընդվզի ու Իսահակ Մարութխանյանի հետ կեղծ հրիտակ մը կպատրաստե, որով պիտի հաստատե Սմբատի կտակագրին կեղծ ըլլալը։ Իսահակ Մարութխանյանն ամուսինն է սնամիտ, գոռող ու պչրասեր Մարթային, աղջիկ Մարկոս Ալիմյանի։ Ալիմյան ունի կին մը, այրի Ոսկեհատը՝ մնացորդ հին հայ տանտիկնության ու նախապաշարումի, որ իր իսկ սիրով, թույլատու, կույր սիրով իր Արշակ փոքր որդին, հազիվ տասն վեց տարեկան, պիտի դառնա անոր կորստյան պատճառ։ Վեպին գլխավոր հանգույցը, ուրեմն, ժառանգությունն է, ու անոր տիրացումի տենչը, մյուս բոլոր զգացումները, բաց սերեն, անոր շուրջր կդառնան ավելի կամ նվազ չափով, որոնք սակայն նվազ կարևոր չեն։ Մյուս կողմե Սմբատ Ալիմյան Ռուսիո մեջ ուսանողության ատեն ամուսնացած է ռուս աղջկան մը հետ և ունի երկու զավակ։ Ատիկա ընտանեկան անլուր դժբախտություն մը եղած է Ալիմյան Մարկոսին և իր կնոջ համար, որոնք տոհմային կյանքին հարատևության ամուր զգացումը ունին։ Հիմա որ Սմբատ եկած տիրացած է միլիոններու բերել տա կինը և զավակները, բայց հապա իր մա՜յրը