Էջ:Collection works of Dikran Chokurian.djvu/213

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ցավը կներկա յացնեն իրենց բնածին տաղանդն անոր մեջ սահմանափակելով։ Ասով կանձկանա գր ականությունը, միօրթնակություն մը կստանա հարկավ, շրջաններու փոփոխությամբ գործը իր շահեկանութենեն մաս մը կկորսնցնե, ան այժմ եական կդառնա, և կմնան միայն արտահայտության, ձևի և ինչ֊ինշ խորունկ զգացումներու անայլայլ արժանիքները:

Դժբա խտաբար ժամ տնակն անգութ Է, իր պահանջները, իր ձգտումները իր նորաձևություններն անի ու լոկ շրջանի մը կապված մասնական գրական արտահայտություններն ի վերջո մոռացության կմատնվին։ Այսպես պիտի ԸԱան ժամանակներե վերջ, զորս չենք կրնար որոշել, Պատկանյանի, Րաֆֆիի, Սիամանթոյի և այլն, և այլն երկերուն մեկ մեծագույն մասին ճակատագքւրը, ու հետագա սերունդները Սիամանթոյով պիտի հետ աքրքրվին, թերևս, ոչ անոր գործերուն պարանակած ժամանակագրական նյոլթին, որքան ոճի բարձրություններու համար։ Սիամանթոն հայ տառապանքին և հույսին մ եծագույն քնարերգուն Է, ինչպես Նարեկացին հայ կրոնական ոգիինը եղավէ որուն հետ Տարճանյան հարամերձություն մը ունի պատկերներու իր ստեղծագործություներով։

Ատոմ Յարճանյանի գործը շրջանի մը զանազան հանգրվանն երուն մեկ արտահայտոլթյոլնն Է, տեսակ մը աշուղ Է այս բանաստեղծը, կերևա իր բնագավառին երգիչներեն ժառանգած Է այդ ոգին, որ անձկորեն դեպքերոլն կապած Է իր քնարը, անոնցմով կհրճվի, կոգևորվի կամ կուլա։

Բայց Յարճանյանի լացն աննախընթաց լաց մըն Է, իր հրճվանքն ալ ցավագին աղաղակ մըն Է, ու իր հույսը վիթխարի ավերակակայտ վրա կոթողված դրոշ մըն Է։ Երևակայությունը վանած Է բանականությունը, հաշվված զգայնությունը Ատոմ Յարճանյանի մոտ: Կատաղի անասուն մըն Է այս մեծ բանաստեղծին երևակայությունը, որուն սնունդը մտքի մյուս բոլոր կարողոլթյուններն ըլլալ կթվին։ Շահապետ մըն Է ան, որ սանձակոծ վայրի ձիերու նման կարշավե ու կցանե ամեն կողմ նկարներոլ, տեսիլներու, դիրքերու եղերական խմբակցություններ։ Ամեն տող նկար մըն Է Սիամանթոյի գործին մեջճ մերթ մասնական, միշտ ընդարձակորեն ընդլայնվող հ ամ այն ատես ական։

Երբեմն մեր միտքը զառամ ածի մը նման կթոտումի կենթարկվի, կշփոթեիք, սարսուռը, վախի սարսափը մեզ կընկճե, նեղսրտությունը կիյնա մեր վրա, ջղաձգական տագնապներու տողերը մեր թևերուն ու մարմնին կփարին, որովհետև անկարող կըլչանք տոկալու տեսիլներու այն շղթային, որոնք իր տողերը կկազմեն։ Այսպես ցնորական ու մտամոլոր