Էջ:Collection works of Sibil.djvu/103

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

և չորացած ոստերու պզտիկ խարույկներուն առջև՝ իրիկնադեմի անհրաժեշտ խայվեն պատրաստելու համար:

Ճամբուն ձախ եղերքեն վազելով կ՝երթա թափաքանե գետը օձի մը պես գալարվելով, լայննալով, երկննալով, ամփոփելով իր օղակները, արդասավորելով իր ընթացքին մեջ երկիրը, մատակարարելով գրեթե բոլոր քաղաքին ջուրը, և տարաշխարհիկ ծովու մը ճաշակ տալով մեզի, որ օրերվ բաժնված մեր գեղեցիկ Մարմարային, կարոտը կը քաշենք անոր:

Գարունեն կսկսի քաղաքացիներուն անհատնում անցուդարձը այս ճամբուն վրա՝ իրենց ամարանոց այգիները երթեվեկելու համար, և ամեն վայրկան հորիզոնը կը կտրե ձիերու, ջորիներու ջոկատ մը, որ քաղաքեն գյուղ կը փոխադրե ամարաստաններու պիտույքը:

Ամբողջ ընտանիք մը զոր պզտիկ էշ մը իր վրա վերցուցած կը տանի. կողմնակի կախված երկու հեյպեներուն մեջ թխմված մեկ քան փոքրիկ տղաք, մայրենին որ եջտեղը կը հեծնա դիեցիկ մանկիկը գիրկը, կողովի մը մեջ մեյ քանի կատուներ ղարմացած աչվըներ պտըտցնելով իրենց շուրջը և փետուրի պես խոշոր պոչերին կախելով իրենց ցանցակերպ վանդակեն դուրս: Հայրն ալ հոն է էշուն սանձեն բռնած՝ առաջնորդելով անոնց դեպի հեռավոր այգիի մը ախոռը:

Այս խումբին քով կուգա կանցնի հանկարծ Գաղաատիո աղնվապետության նուրբ ծաղիկը. ծիրանագույն ոսկեճամուկ թամբերով երիվարներ, որոնք դպրոցեն կը դարձնեն մեծ հաճի Ակոշ կաս հաճի Արթյուշ աղայի մանչերը նեղ էնթարիներու մեջ սեղմված, և աղջիկները ճերմակ մուսլինե լաչակնին հովին տված: Առջևեն կերթա հայրերին նորաձևության համեմատ խոշոր ջորիի մը վրա հեծած, և սպասավորներ դարձյալ ձիերու վրա տանելով տան ուտեստը: Գետեզերքեն կը հասնի լվացարար կանանց փայտե թակետան կանոնավոր թափրտուքը՝ «չա՜ք, չա՜ք», որով ճերմակեղենները կը ծեծեն մաքրելու համար, անոնց խոլ ճիչերը ղորս կը կրկնեն դիմացի ապառաժները իրենց անշարժ դիտողի դերեն