Էջ:Collection works of Sibil.djvu/104

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


ձանձրացած՝ խառնվել ուզելով այդ կիսամերկ կանանց գործունեության, ինչպես չարաճճի տղաներ որ՝ մեծերուն խումրեն արտաքսված ՝ հեռվեն անոնց խոսքերը հեգնությամբ կրկնելով կզբոսնուն:

Բայց հակառակ այս շարժումին ու բազմության, անբացատրելի դանդաղություն մը կա ամեն կողմ. ձիերուն վազքը մարդոց քայլվացքին պես՝ ծառերուն պես ծածանումն ալ թռքաներուն ելևէջին պես ծանր է: Քնացող բան կա օդին մեջ, զոր կզգաս ծայրագույն ոգևորության միջոցն անգամ, միօրինակություն մը, զոր կդնես իրենց զգեստների սկսյալ մինչև իրենց նայվացքին մեջ, ու կը ձանձրանաս մահու չափ:

Այս ընհանուր տափակության մեջ՝ իրիկուն մը նորություն մը հանդիպեցավ աչքիս. երիդասարդ կին մը, որ եկավ՝ անցավ մեր առջևեն արագաքայլ, առանց իր շուրջը դիտելու. կարծես Բերայի Պուլվարին վրա կը ճեմեր եվրոպացիի մը համարձակ քայլվացքով, և մեր աչքերուն անսովոր այդ աշխույժը տարօրինակ կերպարով սիրուն կերևար ճերմակ ճարին տակ, զոր գլխուն առած էր ան ալ մեզի պես: Հետաքրքիր եղա ով ըլլալը գիտենալու, ր ըսին թե Կյուրինցի վաճառականի մը կին է, որ երեք տառի ի վեր Պոլոսեն եկած Գաղատիա կը բանակեր:

Երկու օր ետքը վերստին հանդիպեցա անոր միևնույն ճամբարուն, և այս անգամ դեմ առ դեմ ելլնելով ուշադրությամբ դիտեցի զինքը. բնավ գեղեցիկ չէր. ճակտեն առնված և ասեղով մը կզակին տակ միացած ճերմակ սավաին մեջ՝ չոր, թուխ ու գունատ դեմք մը, երկար ու նիհար ձվաձև մը, որուն մեջ փոսը ինկած մութ կապույտ աչվնկերը աղավոր ըլլալ կը կխոստանային՝ սև հոնքերուն տակ՝ եթե քիչ մը պակաս տրտմություն ունենային: Ուրիշ ոչինչ, և ասաց գնաց:

— Տգեղ է եղեր, ըստ ինքնիրենս, բայց իռ դեմքը տպավորություն մը թողուց վրաս, տարտամ համակրության պես բան մը, որուն պատճառը թերևս պոլոսոցի ըլլալն էր միայն: Ա՛լ այնուհետև միշտ կզբաղվեի իրմով. հեռվեն կը ճանչնայի