Էջ:Collection works of Sibil.djvu/105

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


զինքը, կ՚սպասեի իրեն, և ընկերներիս հետո կիյնային: Քուկինդ կուգա կոր, անծանոթուհիդ երևան չելավ,ըսելով:

Քանի մը շաբաթին մենք ամարանոց ելանք, և ա՜լ իր վրա չխորհեցա:


Բ

Աշնան վերջերը, երբ քաղաք իջանք, սովորականեն ավելի սիրուն գտա Գաղատիան. այգիներու միայնությունեն զզված՝ լերկ ընդարձակդաշտերու լռին խախաղությունեն հափրցածքիչ մը շարժում ու իրարանցումը կը փնտրեի և քաքաքին շաղախով շինած խիտ խիտ տուները, խորդուբորդ նեղ թողոցներու մեջ անդադար պտըտացող ջռկիրներու պոռչտուքը, իրիկունները՝ կորսված կենդանիները փնտրոց մունետիկին թախծական աղաղակն անագամ անախորժ չէին գտներ հիմա: Ինծի ընտանի եղածծ սովորությանց դարձած ըլլալու պես զգացում մ՝ունեի, ցուրտը մոտեցած ատեն տունս մտնելու նման գոհունակությում մը և կռնկի վրա բաց դուռներուն առաջին գուլպա պառավներուն սիրալիր հրավերները, «աճուխ պույո՛ւր» ու երշիկ ծեծողներուն գլուխ պայթեցնող աղմուկը առաջվան չափ չէր նեղեր զիս:

Այս միամիտ հաճույքս նախազգացումն էր անշուշտ ինծի սպասող ուրախության. վասնզի նույնձմեռը անակնկալ ընկերություն մ՝ունեցանք հանկարծ: Պոլսեն երկու նոր հարսեր եկեր էին, երկունքն ալ լավ ընտանիքի աղջիկներ, գերմանացի երկրաչափը իր կնոջը և շատ սիրուն մեկ աղջկանը հետ, պուպրիկի դեմքով քսան տարեկան ալմանուհու մը, որ հիանալի կերպով դաշնակ կը զարնե կըսեին. հետո տեղվույն անգլիական հյուտոսին ընտանիքը, որ հակառակ իևենց սովորության՝ իջած էին այգիեն ձմեռը քաղաք մը անցնելու համար, նաև Պոլսո ծանոթներես հայ երիտասարդ մը՝ Զարեհ Էֆենդի, որ Ռեժիի տեսչության պաշտոնով եկած էր, և որ իր ազնվությամբ, աշխարհիկ մարդու կը կատարյալ քաղաքավարությամբը և մտքին բարձրագույն զգացմամբը,