Էջ:Collection works of Sibil.djvu/106

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


ամենուն համակրությունը գրաված և գլխավոր հրապույրներեն մին եղած էր մեր փոքրիկ ընկերություն:

Շաբաթվան բոլոր երեկույթները բաժնեցինք մեր մեջ, հետևելով տեղացվոց, որոնց համար գիշերները օթուրմանի ընդունելու սովորությունը օրենքի կարգ անցած է: Ժամը երկուքեն սկսյալ մինչև լույս փողոցները լեցուն են լապտերներու շարժուն համաստեղություններում ու ճչացող տղոց վայնուսուններով, ղորս օրորոցեն խլելով` կ`առնեն կը տանին հետերնին իրարու տուն, թոնիրին ծանր բալաներուն մեջ կծկտած ուտելու, խմելու և սքամպիլ խաղալու համար, մինչ դուրսը փոթորիկին մեջ՝ գիշերազվարճ հելվաճիներու, պյորեկճիներու ժխորը ձյունին բուքին դեմ կը կռվի առանց անհավատարիմ ըլլալու երբեք տեղական դանդաղության մեծ օրենքին:

Մենք մեզի համար տարբեր միջավայր մը ստեղծած էինք, սակայն. Պոլսո ու Եվրոպայի գաղթականությամբ համեմված պզտիկ տաքուկ մթնոլորտ մը, զոր կազմակերպող տարրերում ներդաշնակության գաղտնիքը միմիայն իրենց զարգացման մոտավորության մեջ կարելի է գտնել: Ճաշակներով ու սովորությամբ այնքան տարբեր իրարմե, իրարու ազատությունը հարգելով կրցած էինք համաձայնիլ մեր երեկույթներուն մեջ հյուրընկալելով յուրաքանչյուրին հաճելի զբոսանքը:

Արք ընդանրապես թղթախաղով ժամանակ կ՝անցնեին, ոմանք ալ նարտը կը խաղային տիկիններեն մեկ քանին ձեռագործի սեղանին շուրջ կը հավաքեին. ուրիշ անկյուն մը մեկ քանիներ լրագիր կը կարդային, իսկ ես մեկ երկու բառթի պեզիկե ետքը խոսակցության կեդրոնին մեջն էի միշտ, ուր կուգային կը միանային ամեն անոնք, որ մտքի հաճույքները ամեն հաճույքե վեր կը դասեին: Զարեհ էֆ. մեր տրամադրության տակ դրված էր իր ճոխ գրադարամը, նաև շատ մը եվրոպական թերթեր ու հանդեսներ միշտ անսպառ նյութեր մատակարարելով մեր խոսակցության:

Գաղատիո ընդարձակ սրահները՝ որոնցմե բարեբախտաբար ամեն տուն ունի գետնահարկին վրա սոֆա անունով, և, որոնք բաղնիքի մը ներքնագավիթին գաղափարը կուտան