Էջ:Collection works of Sibil.djvu/107

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


իրենց բարձր ձեղուններով, շատ հարմար կուգայի մեր զանազան զվարճություններուն:

Հինգշաբթի գիշերները միայն երկրաչափին տունը կը միանային ներ ամենուս ճաշակները գերազանց վայելքի մը մեջ երբ դաշնակին մոմերը կը վառեին և Նելլի՝ իր անթառամելի ժպիտը փոքրիկ շրթունքներուն մեջտեղը՝ կելլեր ձեռագործի սեղանին առջևեն ու կարմիր թավիշե կլոր աթոռակին վրա կանցներ, պտըտցնելով իր վարդագույն երկար մատները դաշնակին ստեղանց վրա: Վեպեռ, Վակնեռ, Շոբեն, Մոցառդ, Մենտելսր, իր երկրին բոլոր հոյակապ հանճարները կառգավ կուգային կանցնեին այդ երազի ստվերներու պես թեթև ու մոգիչ ձեռքերուն տակեն, որոնց դյութական արվեստին ազդեցության ներքև կախարդվաց կը մնայինք ժամերով:Ամեն մեկերնիս մեր հոգիին մեջ զգալով անցյալի մը, հիշատակի մը խլրտիլը, և սրտերնիս ձայնի մը, վանկի մը անհունության մեջ միացած, կարծես իրարու փարած կսպասեինք ավելի ուժով շնչելու համար երաժշտությունը որ օդին մեջ կը թռչեր, կուլ տալով անոր կտորտանքը. ժողվելով անոր հյուլեները, ինչպես անոթի տղա մը, որ իրեն քիչ անգամ տրված կարլանդակի կտորին փշրանքը կը հավաքե գետնեն:

Եվ այն գիշերը բռնված ատենիիս ալ ավելի մոտիկ կղդայինք ինքզինքնիս իրարու մեր հիշատակներուն զարթումով պանդխտութըան ավազանին մեջ միատեղ մկրտված, և մեր կարոտի ու զրկումի նվիրական ցավերով ամենքս քույր եղբայր եղած:


Գ

Անգամ մը Անգիլո Հյուպատոսին տունը հավաքված էինք: Տիկինը իմացուց թե այն գիշեր պիտի ներկայացներ մեզի նոր բարեկամուհի մը, որ իր այգիի դրացուհին էր: Մեծ գովեստով խոսեցավ անոր վրա, ապահովելով զմեզ թե շատ գոհ պիտի մնայինք անոր տեսակցութենեն:

— Ի՞նչ կը հուսանք որ ըլլա տիկինին բարեկամւհին, հարցուց Զարհե էֆենդի ցած ձայնով: