Էջ:Collection works of Sibil.djvu/112

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Ռուբեն աղա սովորություն ուներ ամեն տարի երկու ամիսի չափ կյուրին երթալու իր գործերուն պատճառով, ուստի կանուխն այդի մը վարձեր էր կեոշերենի կեղմը, մեկնելե առաջ իր կինը հոն փոխադրելու համար, և առտու մը ղրկեր էր զայն երկու սպասավորներու հետ տունը մաքրել տալու համար:

Մինչև իրիկուն զբաղեր էին հոն, և շատ ուշ մնացեր էին: ճամբան ամայի էր այն եղանակին մեջ, և երկու ժամու չափ կը տևեր մինչև քաղաք, երկար օձապտույտ խճուղի մը, որուն երկու քովերը մերթ ոստախիտ պուրակի մը, մերթ ծիծաղագեղ ձորակի մը գարնանային բնանկարը կը փթթեր, վերջալույսին կարմրորտկ ճաճանշներուն մեջ թաթխելով իր թարմ, ծիխաղկոտ կանանչությունը: Տիկինն իր ճերմակ ձիուն վրա քսան քայլի չափ առաջ անցած էր ծառաներեն, և մինակ այդ իրիկնադեմի հեշտաբույր մթնոլորտին մեջ, անուշ անուշ երազներու անձնատուր, կը թողուր, որ կենդանին տանի ղինքը, ընկղմելով հետզհետե իր անուրջներուն խորը, անիրանալի բաղձանքներու բանալեվ իր խեղճ զրկված սիրտը: Հանկարծ ձիու թոփյուն մը լսեց վարը ձորակին մեջ. գլուխը դարձուց, և զարեհը տեսավ իրեն քանի մը քայլ հեռուն:

Երկուքն ալ այն օրը գյուղ գացեր էին, ի՜նչպես եղեր էր, որ չէին հանդիպած իրարու. Զարեհ ալ այն կոզմը այգի մը բռնած էր հիմա, իրենց ամենեն մետ տունը, և եկեր էր տեսնելու թե ո՜ր սենյակեն ավելի աղեկ կրնար դիտել անոր բնակարանը, աներ պարտեզը:

Ասոնք կըսեր Զարեհ ղանդազատանքի անսահմանելի շեշտով մը:

Բարեկամուհիս, շփոթած այս հանկարծական մտերմութենեն, չէր պատասխաներ, կը ջանար խոսակցությունը փոխել, օդին գեղեցկությունը, վերջալույսին հրապուրիչ տեսարանին վրա հրավիրելով անոր ուշադրությունը:

—Ըսե՛ք սակայն. բնության այդ հմայելի տեսարանին մեջ սրտերնիդ պետք չունեցա՞վ սրտի մը, որ բաբախեր ձեզի համար: