Էջ:Collection works of Sibil.djvu/115

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


կառաջնորդվեր իրեն կիրքերու աղջամուղջին մեջեն ելք մը գտնելու. և մտքի ու արժանապատվուտյան տեր կնոջ այս ղափարին առջև կը փշրեր, կը հալեր իր բոլոր տենչոտ երազներու տարափը, ինչպես կարկուտի կաթիլներ, որոնք վերեն կիյնան քարի պես ուժգին ամեն բան կոտրելու սաստկությամբ, ու փսոր-փսոր կըլլան արևուն ճառագայփներուն տակ լուծվելով:


Է

Առտուն կանուխ բազմությամբ կ՝երթայինք ցորենի ընդարձակ դաշտերու մեջեն անցնող ճամբեն, որ Պեյնամ կը տանի, Կյուրինի ուղեվորության առաջին օթևանը: Մեր ձմեռային ընկերության բոլորբ անդամները հետ էին, իրենց ձիերով ժրջապատետելով Ռուբեն աղան ու իր կինը, ողջերթ մաղթելու անոնց, որ կը մեկնեին Գաղատիայեն:

Շաբաթ մը մրցելե ու տառապելե ետքը՝ խեղճ բարեկամուհիս հաղթեր էր վերջապես՝ իր զոհողության ու դժբախտության վարժված սրտին և առջի իրիկունը բվերջին հասատ որոշումը մը տայե ետքը՝ առտու կանուխ կը մեկներ, միշտ վախնալով տկարության վայրկյանի մը մեջ տեղի տալե տարբեր զգացմունքներու:

Այն առտուն միայն իմացուցած էինք այս լուրը Զարեհին. վազեր եկել էր հեք երիտասարդը, և առանձին գտնելու համար սիրած էակը զեր չէր տեսներ Կյորչերենի ճամբուն դեպքեն ի վեր:

Բարակ անձրև կ՝սկսեր մաղվիլ երկնքին երեսը խճողվախ ամպերեն, արցունքի պես տխուր, խանր խանր իջնելով մեր երեսներն ի վար. քանրի մը քայլ միայն հեռու էր բարեկամուհիս Զարեհեն, և չէր կրնար խոսեր բազմության պատճառավ: Մերթ ընդ մերթ ցավաղին, սիրտ հոշոտող նայվախքը մը միայն կը նետեր անոր վրա. հետո ինծի կը նայեր պաղատագին աղաչելով կարծես, որ մինավորիկ չը թողում զայն իր վշտերու մեջ: