Էջ:Collection works of Sibil.djvu/117

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔԸ

Գյուբլի պզտիկ հույն գյուղ մըն է, Պիլեճիքեն մեկ ժամ հեռու: Ծաղիկներու, երգերու փունջ մը կարծես այդ գյուղակը, որուն մեջեն կապույտ ժապավեններ ալիք ալիք կ՚երկննան: Եվ բարերար պարիկը, որ այդ ժապավենները ջուրի փոխած Է, այդ հովանիներուն բոլոր թարմությունը սփռած է նաև այտերուն վրա գյուղին աղջիկներուն, որոնք, կիրակի օրերը, երբ շերամի գործարանները գոց են, օրն ի բուն իրենց տոնի խաղերը կանչելով, կը պտըտին հեղեղներուն երկայնքը, դլանիկը բերաննին, և ծովի պես մազերնին՝ հոլանի լանջքերուն վրա խառնած՝ կամար կամար ոսկիներուն:

Գյուղը բլրակի եզերքին է, ուրկե կ՚իջնեն սահանքները: Եվ սահանքները հեղեղներ կը դառնան վարը խարակներուն ստորոտը և հեղեղներն ալ լայն կամ նեղ, տափակ կամ գալարուն, երիզներու հազարումեկ ձևեր կ՚առնեն ու կը շրջշրջին փողոցե փողոց արծաթե օձերու պես, սուզելով, գոռալով, համանվագ մը կազմելով կարկաչանքին բոլոր խազերեն, արտահայտելով ամբողջ երաժշտությունը ջուրին բոլոր կոծերուն, բոլոր ծիծաղներուն:

Հոն, վերը, դարատափին վրա կը բարձրանա միս մինակ ճերմակ վիլլա մը կաղամախիներու մռայլ խորքին վրա, իր սիրուն աշտարակներուն դրասանագներովը կարկառուն լոռուտ ափափաներուն կողքը, ճիշդ անդունդին բերանը, ուրկե վար