Էջ:Collection works of Sibil.djvu/118

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


կը խուժեն փսոր փսոր եղած փրփուրները ջրվեժին, ինչպես հարսի մը գլխեն վար՝ արծաթ թելերեն:

Վիլլան վարդաստանով մը շրջապատված է: Գարունին, վարդերու ծիածանները իրարմով ընդելուզած,տերևներուն կանաչ ժանյակներուն մեջ բռնված, ծղոններուն վարմին մեջեն դուրս ժայթքելով վերտ վերտ կ՝երկննան մինչև լայն արեգնակնակը վիլլային, ու ցած վարդակողմին ցանցեն ներս կը սպրդին, փռվելու համար անոր մարմարե հասակին վրա: Ու վիլլան դյութանկար մը կ՝երևա իր պատուհաններրուն գունագեղ ապակիներովը՝ արևուն ճառագայթներեն ցոլոցիկ, գյուղին աղջիկներուն աչքին, որոնք պզտիկ պզտիկ խղիկներու մեջ կը բնակին:

Բայց այդ խեղճ աղջիկներեն ոչ մեկը պիտի ուզեր փոխել իր սև շաղախով շինված վանիկը այդ եդեմին հետ: Անոր նայելով «յազո՞ւք, յազո՞ւք» կը գոչեն պառավ կիները խաչ հանելով երեսին, և գեղջուկ աղջիկներուն աղվոր աչվըները արցունքով կը լեցվին:

Այն չքնաղ վիլլային մեջ հայ մը կը բնակի, Արամ Էֆենդի, իր ֆրանսացի կնոջը հետ, որոնք բաբերարներն են գյուղին:Անոնց դուռը կ՝երթան իրենց նեղ օրերուն մեջ գյուղացիք, երբ շերամին հունտերը վնասված են ցուրտեն, կամ ափիոնը ճեղքվելե ետքը՝ թրջված է անձրևեն, և ոչ ոք հուսահատ ետբ կը դառնա հոնկե:

Կիրակի օրերը կը տեսնեմ զիրենք Պիլեճիքի մեջ, մեր եկեղեցին: Կինը հրաշագեղ արարած մըն է, գերազանց սակավապետության հագված, այլ ազվականներու այն զգուշավոր պերճանքովը, զոր մարդ ճաշակով կամ սովորությամբ կ՝ընե իր անձին համար, և ոչ ուրուշին: Արդեն ի՞նչ պետք ունի արդուզարդի, պչրանքի: Իր երեսուն տարեկան կնոջ հասուն շնորհքին մեջ, լրիվ կը պահե ծաղիկ մանկության փթթումը: Իր աչքերը անանկ փայլփլումներ ունեին, իր հասակը անանկ վայելուչ օրորումներ ունի քալած ատեն, որ չեմ կրնար աչքս զատել վրայեն:

Միշտ իր հետն է ամուսինը, իրմե ավելի դեռահասակ դեռևս. նուրբ, շատ նուրբ դիմագծությամբ երիտասարդ մը,