Էջ:Collection works of Sibil.djvu/121

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

քաղաքավար ըլլալու համար, խղճի խայթի մը պես կը դիպճի ինծի. և կինը առանձին տեսնել անկարելի է. ուստի կը փախչիմ իրենցմե՝ չվրդովելու համար զիրենք իրենց անմռունջ տառապանքին մեջ:

Օր մը սակայն, կիմանամա, թե ամուսինը հիվանդ է: Ո՛րչափ տխուր պիտի ըլլա խեղճ կինը միս մինակ օտար երկրի մը մեջ, լեռներուն գլուխը: Ու կելլեմ կերթամ:

Ծիծաղ դեմքով կը դիմավորե զիս. ամուսնույն ունեցածը թեթև հարբուխ մըն է, որուն համար խոհեմություն սեպեր է սենյակեն դուրս չելլել, և հիմա կը հանգչի քիչ մը:

Սրահ մըբ կը մտնենք, ճիշդ արեգակին դիմացը, որուն ստորոտեն հեղեղըբ կը թավալի շառաչուն, ժայռերեն ի վար ցրցքնելով իր ադամանդե փրփուրը և վարդերը իրար փլված վեր կելլեն վարդակներուն վրա տարտնղելով թերթերնին: Վարը, գյուղ է իր անդադրում խժլտուքին մեջ, կիրակի օրվան երգերու աղմկահույզ ոգևորությամբ:

Տիկինը վերջին ծայր գոհ կը մնա իմ հիվանդտեսի այցելութունենես. և հիմա իրարու հետ մինակ՝ խոսակցություննիս սովորականեն ավելի մտերմական հանգամանք կստանա:

— Ինծի ալ սովորեցե՛ք, կըսեմ, միշտ զվարթ ըլլալու գաղտնիքը:

— Զվարթությանս գաղտնիքը՝ երջանկությունս, կը պատասխանե պարզությամբ: Հետո նշմարելով թերահավատ ժպիտը շրթունքիս ծայրը կը շարունակե.

— Դժվար է հավատալ, այդպես չէ՞, որ երջանիկ ըլլամ ես՝ դեռահասակ կին մը, փակված այս ամայի ապառաժներու գլուխը, կույր ամուսնու հետ, հեռու աշխարհքի բոլոր վայելքներեն: Բայց մտիկ ըրեք պատմությունս ու պիտի համոզվիք անկեղծությունս:

«Հարուստ ընտանիքի մը մեկ հատիկ աղջիկ եմ: Մայրս կանուխ են մեռած ըլլալով, շատ կարճ մանկություն մը