Էջ:Collection works of Sibil.djvu/123

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Ուրկե կուգա կնոջ մը դժբախտությունը, ո՝չ ապաքեն իր դժբածտությունը. ո՜չ ապաքեն իր դեղատի աղջկան երազներուն մեջ խաբվելեն: Այրն է միշտ կնոջ մը երջանկությունը տակն ու վրա ընողը իր անտարբերությամբը կամ փոփոխամտությամբը. վասնղի կնոջ կյանքն է հավետ սիրել: Ով պիտի երաշխավորեր զիս, թե ամուսինս իր աշխարհիկ կյանքի պահանջումներովը չպիտի պաղեր ու ձանձրանար ինձմե. ով պիտի վստահեցներ զիս, թե ինձմե ուրիշ կին մը չպիտի հմայեր իր էրիկ մարդու և զարգացած ամուսնու նորասեր ու անկայուն միտքը և այն ատեն ինչ պիտի ըլլար իմ սիրող, կապվող կնոջ հոգիս ղոր հավիտենապես տված էի իրեն:

«Բայց Աստված ուզեց, որ երկուքս ալ զերծ մնանք շատ մը դժբախտություններե․ և մեկ հարվածով ամեն վտանգ փակեց մեզի դեմ։ Հիմա միայն ինձամով և ինծի համար կապրիմ ան, միշտ իմ քսաներեք տարեկանի թարմ, գեղածիծաղ դեմքս ունի իր ևերևակայության մեջ, մազերս միշտ առույգ դեղձան, աչքերս միչտ վառվռուն, հասակս միշտ առույգ պիտե մնա իրեն համար, եթե հարյուր տարի ալ ապրիմ։ Իր սեր չպիտի ցամաքի, որովհետև խնամքս միշտ արթուն, իմ սերս միշտ վառ, իմ հոգիս միշտ տաք պիտի գտնե։ Երբեք դառնություն մը երբեք տրտմություն մը չպիտի մոտեցնեմ իր հոգին, միշտ անուշություններ, վայելքներ և գուրգուրանք պիտի ըսստեղծեմ իռ շուրջը, ու պիտի սիրեկըանքը ու պիտի օրհնե կյանք ինձանով ու ինծի համար։

«Իսկ ես հավետ պիտի վայելեմ իր մտքին ու հօգին անթառամելի երիտասարդությունը, որուն չպիտի դիմանա դիպչին երբեք կյանքի ստորնություննորը։ Իր իմա իմացկայությոնը՝ հեռու աշխարհի պզտիկ հեգերեն և մարդոց ճղճիմ գձձություններեն՝ հետզհետե կը բառգավաճի՝ անմատույց բարձրունքներու կը հասնի, և այդ վսեմ, մաքուր հոգիին միակ կուռքը՝ ես եմ, հավիտյանես պիտի մնամ»։

Արեգակին դիմացը, մռայլ կաղմախիներու խորքին վրա, վարդրուն ծիածաներուն բուրմունքին մեջ, հեղեղին անհուն կարկաչանքեվը որորված, այդ կինը գուշակի մը շեշտերը կստանա իր ճակատադրին։