Jump to content

Էջ:Collection works of Sibil.djvu/128

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Բայց վախը փարատեր էր արդեն, շուրջը տեսնելով ամենօրյա մտերիմ առարկաները, թիկնաթոռները, փոքրիկ նգույրը՝ մայրիկի կարի կողովը վրան, հետո վառարանը։ Հիմա նորեն արթնացավ իր ջղուտ տղու հետաքրքրությունը, և վար ծռեցավ մարմարե բարձր վառարանի եղերքի վրա։ Կոշիկները կարգավ շարված էին։ Բայց ինչ անպատում ուրախություն մը կսպասեր իրեն։

— Ախ, իմ անուշիկ հիսուս․ աղաղակեց հուզմունքեն այլայլած։

Հիանալի պուպրիկ մը դրեր էին իր կոշիկին մեջ, կապույտ բեհեղե թռաններով հագված ճիշտ տիկին մը պես, միջազգեստն ալ կապույտ դիպակե էր և անանկ աղվեր շրշյուն մը ուներ որ, խենթանալու բան․․․

Արմինեին պզտիկ ջութակ մը տվեր էին ծաղիկներով լեցուն կողովի մը մեջ։

— Բարի հիսուս,ինչպես ալ ամենուն սրտին ուզածը գտեր բերեր էր։

Զարմինե կանթեղը վար դրավ, ու գետինը նստավ։

Տղոց հատուկ անուշ փոփոխությամբ մը, մոռցեր էր քիչ մը առաջվան վախը, ահագին սրահի մեջտեղը մինակ գտնվիլը, ու ձեռքին մեջ կդարձներ իր դյութագեղ պուպրիկը, որ շարժումները կներ, քայլելկառներ և մամա, պապա կարտասաներ:

Իր փոքրիկ կյանքի երազն էր ասիկա: Մատիկներով կփայայեր անոր գլխարկին կապույտ փետուրներեն դուրս թափթփող խոպոպները, ու կհամբուրեր, կհամբուրեր զայն լանջքի վրա գրկած:

Սակայն իր ձեռքերն ու ոտքերը մրսել էին հունվարի այդ սառուցիկ գիշերվան ցուրտեն, և սկսավ դողալ բոլոր մարմնով:

Այդ զգայությունը իր մեջ արթնցուց մայրական ճշմարիտ գորով մը, որուն բողբոջը ամեն հոգվույն ալուցին մեջ կնիրհե, և իր ցայգազգեստին ծալքերը վրա բերելով, ծածակեց պուպրիկին հոլանի թևերը ու սկսավ շնչով տաքցնել զայն: