Էջ:Collection works of Sibil.djvu/136

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


ԱԶԳԱՆՎԵՐ ՀԱՅՈՒՀԻ

(Ճառ)

Պարոններ և տիկիններ,

Չեմ կրնար ներկա գտնվիլ հանուն ազգանվեր հայուհաց ընկերության համախմբումի մը, առանց զգալու ուրախությամբ և տրտմությամբ խառն խռովք մը,հիշելով շատ մը մտերիմ դեմքեր, որոնք անոր հառաջիդիմության համար աշխատած, տաքնված են անձնվիրաբար, և հավիտենապես անհետացած են հիմա։

Բայց պե՞տք է ողբանք մեր մեռյալները, թե՞ ամփոփենք մեր բոլոր ուժը՝ հոգի, կորով, քաջություն ներշնչելու համար անոնց, որոնք կաշխատեին հայրենիքին համար։

Լալու պատժառներ շատ կան։Հայաստանի մեկ ծայրեն մյուսը՝ ողբի, տառապանքի հեծածանք մը կը լսվի։ Քանի քանի տարիներ է ի վեր , չանցնիր օր մը,որ կոտորածի սրտաճմլիկ աղաղակը չգոռա մեր ականջներուն մեջ, և արյունի հոգեվանքի տեսարանններ չը տագնապեն մեր երևակայությունը։

«Ա՜լ մնացվ» կըսենք, ա՜լ հայ չը տարիեն հայուն անունը իսպառ պիտի ջնջվի երկրիս երեսի երեսեն։

Բայց հակառակ ամեն վայրագույթանց, որոնց լոկ կերթան մեր կտրիճները, հայր փյունիկի պես կը վերածնի իր աճյուններուն մեջեն, և ամեն ժամանակե ավելի առույգ, ավելի քաջակորով, կ՝ապրի իր թշվառ կյանքը, թալանի,հարուստթյան