Էջ:Collection works of Sibil.djvu/137

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


հարստահարություն և անօրինակ զրկանքներու դատապարտված իր ցավատանջ կյանքը:

Զրկանքնե՜ր, և որպիսի՜ զրկանքներ. մարդուս ոսկորները կդողան, երբ կպատմեն թե ինչպես հայ գյուղացուն ձեռքեն կհափշտակեն իր սերմնացու ցորենը ցանքի ատեն, թե ինչպես ծեծի ու բանտարկության ապառնալիքինտակ կբռնադատեն ձայն, որ հացին պատառը քաշե առնե իր զավակներուն բերեն՝ վայրագ հարկահավաքներու հանձնելու համար, և դեռ ինչե՜ր... Մարդկային թշվառության բոլոր հագեբանությունը չի կրնար բացատրել տանջանքը այդ հեք հայերուն, որոնցգլուխն վերև կախվածէ շարունակ Դամոկլեսի սուրին պես՝ բարոյական և նյութական անապահովությունը, ժամ առ ժամ զիրենք ջախջախելու սպառնալիքով։

Մենք պետք եղածին չափ գաղափար չունինք այդ անլուր զրկանքներուն վրա․ մեզի համար զրկանքը պերճանքի չգոյությունն էէ․ անոնց համար՝ իրենց կյանքին, ինչքին, պատվույն վտանգ է։

Եվ սակայն այդ խեղճ ու քաջասիրտ մարդիկ իրենց բոլոր չարչարանքներուն մեջ, զարգացումի,ուսուցման ծարավն ունին․ մեկ կողմեն՝ կը տվային, կը ջարդվին, կը մեռնին, մյուս կողմեն՝ «Դպրոց, գիրք, լույս» կը գոչեն․ ինչ որ զմեզ կը զարմացնե, կը շահագռգռե, կը խռովե։

Բայց ասիկա ժառանգական հատկություն մըն է հայուն համար․ աղնվական առհավություն՝ մը, մանավանդ հայ կնոջ համար։ Անիկա պարտասիլ, ընկճվելի չի գիտեր, բոլոր արյուն արցունքի օրերուն մեջ՝ հայուհին հառաջ նետված է օգնելու, պաշտպանելու, սփոփելու պատրաստ։

Շատ դարեր առաջ, Վարդանանց հալածանքի ժամանակ՝ նահատակված իշխաններուն կլիները իրենց պալատներուն մեջ չէին փափուկ, մետաքսե բարձերու կռթնած՝ լալու համար․ իրենց բոլոր նեղության, բոլոր ցավերուն մեջ, մեծ հող կը տանեին, որ տղանք անուս չը մնան։ Մասնավորապես պատմությունը կհիշատակե Հմայակ Մամիկոնյանի կինը, որ սուգի