Էջ:Collection works of Sibil.djvu/140

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Եվ ահա մեզի օգնության կհասնի Օրիօրդաց Միությունը.անոնք պիտի հայթայթեն խեղճ աղջիկներուն զգեստը:Անոնք գիտեն թե իրենց սորված գեղարվեստները սրահներու մեջ զիրենք փայլեցնելու նպատակին պետք չէ ծառայեն.իրենց անունը ասդին անդին հնչեցնելու պետք չէ գործածվին.ղի ինչ-որ հնչելու,աղմուկ հանելու միայն սահմանված է,հովին սահմանված է:

Ասոնք քաջասիրտ աղջիկներ, հայրենիքին օգտակար ըլալու համոզումովը ոգևորված՝ բարեբախտությանը ունին առաջին հանդեսը ուրեմն կփակե վերջնապես լացի, կոծի թվականը, ևկբանա մեզի նոր թվական մը՝ ճշմարտապես սահմանադրական կառավարության մը հովանիին տակ:

Մենք այլևս չպիտի տառապինք գավառներեն հասած արյունոտ ու սրտաճմլիկ գույժերով:Հիմա Արդարության և Ազատության երազ մը գրաված է մեր միտքերը:Մենք ինչ կպահանջենք.կպահանջենք,որ մեր տղաքը ուսում սորվին, մեր երիտասարդները զինվոր ըլլան, և մեր մշակները վայելեն իրենց աշխատության պտուղը խաղաղության մեջ:

Հայ մշակը մեր հացին պետք չունի.անիկա իր հացը իր քրտինքովը կհանե Հայաստանի օրհնյալ հողեն.բավական է որ իր մանգաղը ձեռքեն չառնեն՝ գլխուն զարնելու համար:Անիկա ուսում միայն կպահանջե մեզմե, ուսում իր աղջիկներուն համար, որոնք պիտի տան հայրենիքին իր քաղքենիները,արհեստավորները,գրչի և գիտության մարդիկը,իր զինվորները:

«Ընկերություն մը,որ կանանց դաստիարակությամբ չը զբաղիր,կորսված ընկերություն մըն է», կսե ֆրանսացի հեղինակ մը:

Հայ ընկերությունը,հայ ազգը, որուն անցյալը երեսուն տարիե ի վեր մշուշի մեջ փաթթեցին, և զոր մեր տղաքը այսօրցնորք սը կնկատեն, շատոնց ճանչաց էր այս ճշմարտությունը: Հայը այսօրվան ցնցոտիներով ծածկված համալը չէ եղած միշտ. հայը ոչ միայն իր երկրին, այլև