Էջ:Collection works of Sibil.djvu/155

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բեմին վրայեն, ներշնչված, հափշտակված, վերացաշ ինք իր գաղափարներովը, դեմոսդենյան շեշտերով գոգցես ալիքներու հանդեպ պիտի կարծես զինքր այն անապատի քարոզիչներեն մեկը, որ մոռցած միջավայրը ժամանակը և բոլոր աշխարք, ձայնը տված հովին ու ծովին՝ կը խոսի, որովհետև կը սիրե լսել իր ձայնին արձագանքը հյուսիսին ու հարավին մոչյուններուն մեջ, որոնք պիտի տանին սփռել զայն աշխարհի չորս կողմերը: Բայց երբ ուշադիր ըլլաս ըսածին, հակապատկեր մը կը ցայտե հանկարծ իր ձայնին, բառերուն և անոնց արտահայտած իմաստին մեջեն, որ իր դաստիարակի և բարոյախոսի դերին համաձայն է կատարելապես, և մազի չափ չի շեղիր անկե: Երբեք դայթում մը, երբեք վայրկենական հուզմունքի թափ մը չի թոցներ բերնեն բան մը, զոր կանխավ մտածած չըլլա:Միշտ բարին, միշտ գեղեցիկը, միշտ ճշմարիտն է իր սկզբունքը, ուրկե ուխտած է չբաժնվիլ ցորչափ տրևեն երկինք ու երկիր:

Միևնույն բանը կարելի է ըսել իր երկերուն համար ալ: Բանաստեղծի բացագանչություններով արձակն են անոնք,ճշմարիտ արձակը, առանց գաղափարներու և զգացմանց անկակնկալ սլացքներուն և ոստումներուն , աճյուներու վրա վրա դրված կառք մը կարծես , որ կը թավալի, կը թավալի անսալթաք,որովհետև երկաթե ուղիներիու վրա միայն կը քալե:Իրեն համար չեն դարավանդներն ու դերբուկ խարակները, որոնցմե մարդ կչնա գահավիժիլ իրավ, բայց որոնցից կատարները երբեմն այնքան կը բարձրանան, որ կը խառնվին ամպերուն հետ:

Ինքը՝ առաջադիմասեր մը իր գործնական կյանքին մեջ, սուրբ սարսափ մը կը պահե ոճի, լեզվի և գրական նորությանց դեմ: Իր աշակերտները, հիացողները, մրցակիցները, ամենքն ալ զգալով ցուրտը, որ կը թափանցե ոսկորներու մեջ հինցած մաշած զգեստեներեն, փոխած են զանոնք, ու կը քալեն նոր ճամբաներեն. բայյց ինքը միսմինակ կը մնա իր անթառամելի մակությամբը հաղթական հնության տաճարին մեջ, բարվույն, գեղեցիկին ու ճշշմարիտին հովիտենական երկրպագուն: