Էջ:Collection works of Sibil.djvu/164

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բարձր ու գեղեցիկ, և երբ ամեն բան ամփոփեց անոր վրա, իր հոգիին բոլոր ազնվությունները, իր արվեստին բոլոր դյութությունը, իր մտքինբոլոր գեղեցկությունը և իր սիրույն բոլոր հրաշալիքը, մահը եկավ իր գիրկն առավ տարավ իր Տորինը, և Տորինն ալ իր հետ տարավ ամեն, ինչ որ տված էր իրեն:

Իր տպյալ և անտիպ երկերուն մեջ ի՜նչ հուզյալ շեշտերով, ի՜նչ գորովոտ երանությամբ կը խոսի հեք մայրը այդ մեծ սիրույն վրա: Ի՜նչ սրտառուշ գուրգուրանքով, ի՜նչ ամճառ պաշտումով մը կը պարուրե իր աղջիկը այդ ջերմիկ աղապատանքին մեջ: Արտահայտելուհամար բոլոր բանաստեղծությունը իր գորովին, ֆրանսերեն ձեռագրեն կը թարգմանեմ հետագա տողերը, և նույնությամբ կը դնեմ նաև օրոր մը, որուն, ինչպես ինքը կ՝ըսե, եղանբակ մը հորինած կ՝երգեր եղեր աղջկանը օրորոցին քով, և զզոր երգեց մինչև մահ, ավա՜ղ, անոր նվիրած տաճարին մեջ իր խարտյաշ Տորին հավիտենական քունը օրորելու համար:

ՏԻԿԻՆ ՏՅՈՒՍԱԲԻ ՕՐԱԳՐԵՆ

«Տորինս այսօր իր տասերկուերորդ ամսը թևակոլսեց; Առաջիկա ամսուն տարւ մըպիտի ըլլա: Ո՛վ սիրտս, քո մեջդ հորդող սիրո օվկիանոսեն քանին մը շիթ կաթեսուր: Սիրո ամեն ձայն աստվածային, և ինչ որ աստվածայօին է, հավիտենական է: Խոսև՛, ուրեմն, ո՛վ սիրտս, վասնզի քու ձայնդ չի մեռնիր: Դուն, Տորին, որ երկնածիծաղ կը ժպտիս ինծի, որ կը կարկառես աղվոր թաթիկդ զիս քեզի քաշելու համար, դուն մանկիկ, երբ խելլահաս ըլլաս, կարդա՝ այս տողերը մտաամփոփումը, և պահե զանոնք գրոշմելով մաքուր հոգվույդ խորը: Իցի՛վ, թե Աստված օրհներ քեզ խանձարուրիդ մեջ, և մեծնայիր դաշտերու ծաղկին նման, չքնաղ և բուրումնավետ հավիտենականին շունչին տակ»: