Էջ:Collection works of Sibil.djvu/166

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Մինչ կը խոսեր,աչքեր կը հածին շրջասփյուռ տեսարանի վրա:

Դալարազարդ ծածկոցին ապակիե գմբեթին տակ, ուր խիտ առ խիտ հյուսված ոստերուն ընդմեջեն կը հոսեր երկնքին կապույտը, ուր պատուհաններն առկախ շառ հովբեկներն մադված արևը վարդի ու ոսկի ներդաշնակությամբ կը լեցներ մթնոլորտը, դեռափթիթ աղջկան աչքերը նոր թույր մը, նոր բոց մը, նոր ճաչանչ մը,իր վարսերն զանակներ կը վառեին եղանակ հուրքով մը. իր վարսերն զանակներ կը վառեին եղական հուրքով մը. իր վարսերն զանակներ կը ցայտեին ճակատին վրա ճառագայթներուն հպումեն, և ծաղկոցի ձեղունեն առկախ պրիսմակներուն ծիածանները կը պարեին իր բոլորտիքր շրջմոլիկ հուրիի պես:


Հիմակ ան իր դաշնակին դարձեր էր վերստին և նուրբ մատները ճերմակ ճերմակ կը սլանային անոր ըստեղներուն վրա, ըսկերակցելով իր իր ձայնային ներշնչումով ու սրտագրավ ներդաշնակությամբ առլցուն:

Սոֆի միշտ կ՛ունկնդրեր մտախոհ:Իր ընկերեւհվույն զմայլելի հակապատկերն էր ան: Բուբուլի աչքերը անկայուն, անսահմանելի գույն մը ունեին, մերթ մութ մանիշակի թավիշին պես խորունկ, մերթ ծովուն լուսացնցուղ կապույտովը լուսափայլ:Իսկ Սոֆի լայն թախծանելի սև աչքեր ուներ:

Ձվաձև էր դեմքը և նիհար, առանց ոսկրոտ ըլլալու և քիթը այնպիսի նրբությամբ հորինված էր որ,շրթունքներին բոսոր գծին ու բարակ հոնքերուն հետ հետ մտացածեցին պատկերի մը երևույթը:

Ծաղիկներում ամսուն հետ եկեր էին անոնք բնակիլ ալդ ամարանոցը, որ Պեոյուք-Տերեի ծովափին պերճանքներին մեկն էր,որ իր դրացի ապարանքներում հետ, վեցամսյա քունե մռ ետք, կը բանար իր դուռնորը շքեղ նախագավիթի