Էջ:Collection works of Sibil.djvu/17

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ԺԱՆՅԱԿՆԵՐԸ

«Շատ նիհար է, շատ ալ տըժգույն», կ՚ըսեր,
Երբ փողոցեն կ՚անղներ երկայն մեկնոցով ,
Մեջքը սեղմված լարերուն մեջ քորսեին,
Աչքն ալ հովեն պատըսպարած ակնոցով:

Ծըփին մույնքը բարեկամ չեր սևերուն,
Մութ ըզգեստով անշուք աղջիկ մ՚էր խոնարհ,
Սև թավիշե օձիքն երկար կը գողնար:
Դեմքեն ցոլքեր, ուլեն թովքեր կը գողնար։

Իր քաղաքի արդուզարդովն ապերախտ
Գեղանի չէր բնավ այդ կինն աննըման,
Զոր դիտելով իսկ կ՚ըլլայինք բարեբախտ
Երբոր պարի սըրահին մեջ կուգար ման:

Ի՛նչ աղվոր էր օթյակին մեջ՝ երբ ճերմակ
Ժանյակով մը լոկ կը սքողեր իր թևեր,
Եվ ուսերուն, լանջքին վըրա անդիմակ՝
Բեհեզի մը թեթև ծալքը կը թևեր:

Մարած, հալած երանգներու մեջ պես-պես՝
Իր սեփական փայլը կ՚առներ դեմքն անոր,
Եթերային, անծի՛ր, աննյո՜ւթ ամպի պես
Միշտ անմատույց, անըրջային և միշտ նոր:

Ժանյակներու այդ փըրփուրներ թափանցիկ,
Ծակտիկն անոնց, ցանցը բարակ օդային