Էջ:Collection works of Sibil.djvu/173

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


դիմադրել: Իսկ ան բառով մը կը գոհացներ զայն, այնպիսի նշմար մը ուղղելով անոր, որուն մեջ կը կարդացվեր թե շատ պանծալի էին այդ տեղեկությունները ուրիշներուն ներկայության խոսելու համար:

Հուսկ ուրեմն, Գառնիկ նշմարելով, որ օրը կը տարաժումեր, հրաման խնդրեց մեկնելու, սակայն ծերունին հայտարարեց թե չէր ներեր որ իր քրոջմեն տարբեր բնակարան մը ունենա ոչ միայն այն գիշեր, այլև երկար ատեն, և թե միշտ իր տանը մեջ մասնավոր սենյակ մը իր տրամադրության տակ պիտի դրվեր:

Երիտասարդը չկարենալով դիմադրել այնքան անկեղծ հյուրասիրության մը, ինչպես նաև իր ներքին բաղձանքին, տեղի տվավ վերջապես, մեծ ուրախության մեջ թողելով իր քույրը որ, եթե մեկներ Գառնիկ անշուշտ անոր հետևելու խորհուրդ պիտի ունենար, այնքան երջանիկ էր անոր ներկայության:

Գ

Պ. Գեղամոֆ Բուբուլին հայրը չէր սակայն, ինչպես կ'անվաներ զայն:

Բուբուլ աղջիկն էր Արթին Վարդանյան անունով պոլսեցի վաճառականի մը, որ իր ամուսնությունեն անմիջապես ետքը, դրամական մեծամեծ կորուստներով ընելով, մեկնած էր Պիլեճիք շերամի հունտերու առևտուրի մեջ բախտ փնտրելու: Այնտեղ իր գործերը հաջող դացեր էին և մետաքսի գործարան մը հաստատելով, կրկին ձեռք բերած էր իր հարստությունը:

Բայց իր կինը, զգայուն և քնքուշ Լակ, վարժ փափուկ կյանքին և ազնիվ կերպարու, չկարենալով համակերպիլ տեղվույն սովորությանց, մանավանդ վարժվիլ օդին խստության, կը թախանձեր միշտ իր ամուսինը Պոլիս վերադառնալ, ուր իրենց նյութական ճոխությամբ կրնային վերստին լավ դիրք մը գրավել: Սակայն Արթին աղան, ինպես կը կոչեին զինքը, անխոհեմություն կը համարեր կրկին նետվիլ այն բազմածուփ կյանքի հորձանքին մեջ, և կը գոհանար տեղվույն նախ -