Էջ:Collection works of Sibil.djvu/178

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


կանար, կը զվարթանար, կը խոնարհեր, կը քծներ իսկ, երբ հարկ կ'ըլլար փոքրիկ Բուբուլին ամենեն դույզն քմահաճույքին ծառայել: Կը սիրեր իր հայրը իբրև պարտք, կը հնազանդեր անոր իբրև օրենք, սակայն չէր կարող դիմադրել նազելի աղջկան մեկ բաղձանքին, երբ անոր իբրև օրենք, սակայն չէր կարող դիմադրել նազելի աղջկան մեկ բաղձանքին, երբ անոր քաղցր ձայնը աղաչեր իրեն:

Պ. Գեղամոֆ, ճշմարիտ որդեսեր հայր, թեպետ շատ ծանր կուզար իրեն բաժնվիլ միակ որդիեն, հոժարակամ հանձն առավ այս զոհողությունը, անոր ապադային համար, բայց հորը կամքը բավական չէր Տիգրանին բախտը վճռելու. փոքրիկ բռնավոր մը կար որ լալով կը բռներ եղբոր ձեռքերը ու կ'ըսեր.

— Ա՜խ, պիտի մեկնի՞ս դուն, պիտի թողո՞ւս զիս, բայց ո՞վ պիտի պըտըտի ինծի հետ պարտեզը, ո՞վ պիտի հավաքե այն սիրուն ծաղիկները, այն թռչտուն թիթեռնիկները, ո՞վ պիտի սորվեցնե ինծի դասերս, երբ այնքան դժվար են: Ա՜հ, հայրս, մի՛ թողուր որ եղբայրս հեռանա մեզնե, եթե չես ուզեր որ լամ ամեն օր:

Հայր և որդի գինաթափ կ'ըլլային այս փափուկ զորության հանդեպ և շարունակ հարկ կ'ըլլար հետաձգել Տիգրանին մեկնումը մինչև որ Բուբուլ վարժվեր այս գաղափարին կամ զբաղում մը գտներ այլուր:

Բուբուլին սիրտը հարուստ էր իղձերով ու սիրով, նուրբ և դյուրագրգիռ զգացմամբ, բուռն և աշխույժ երևակայությամբ օժտված, ուսանելու, զգալու, գործելու, սիրելու, երազելու, խոսելու, երգելու անզուսպ եռանդ մը կ'աճեր իր մեջ ամեն օր:

Կը սիրեր իր հայրը այնպիսի անսահման սիրով մը, որ իր ամեն հաճույքներեն կամովին կը զրկվեր, անոր ծունգերուն վրա նստած, զանազան հարցումներուն պատասխանելու և իր կողմե մտացի հարցումներ ուղղելու համար և երբ հիշատակ մը գար մթագնել ճակատը վշտակիր հորը, իր փոքրիկ գորովալից սրտին մեջ միշտ կը գտներ բառ մը զայն սփոփելու համար:

Իսկ Տիգրանին նկատմամբ իր հակումը երախտագիտությունն էր