Էջ:Collection works of Sibil.djvu/195

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ճիգերուն, որոնք ամեն միջոց ի գործ կը դնեին զայն շահագրգռելու համար: Բայց ան կը պատասխաներ, թե նվիրական պարտ կը համարեր իրեն այդ գաղտնիքը հարգել:

— Ատիկա պարզապես կ՝ապացուցանե, թե շատ կարևորություն չես տար մեր երեկույթին, ըսավ Սոֆի:

— Տարակո՞ւյս ունիս, քո՛ւյրս, հարեց Բուբուլ քիչ մը դառնությամբ: Պ Գումայան այնքան սովոր է Եվրոպայի նշանավոր հեղինակներուն գործերըլսելու, որ մերը խաղալիք մըն է իրեն համար, և անշուշտ մեր խեղճ սիրտերը չվիրավորելու հմար միայն ներկա պիտի գտնվի մեր երեկույթին:

— Ա՜հ, շատ խիստ կը դատեք զիս, օրիո՛րդ, պատասխանեց երիտասարդը, բացատրելով, թե ոչ ոք իրեն չափ ակնածանք ուներ անոր նկատմամբ, եթե կը լռեր պատճառըայն էր, որ հակում ուներ դեպի անծանոթը, որմտքին երազանքը կ՝օրորե, առանց ցույց տալու անոր հատակը, ուր ստեպ պատրանք միայն կը գտնենք:

Եթե գիտնաք, թե ինրե՞ր կը մտածեմ ձեր երեկույթին վրա:

— Բայց ինչո՞ւ չեք ըսեր մեզի. հարցուց Բուբուլ եռանդագին:

— Թող տվեք, օրիորդ, որ իմ երազանքներս ալ ձեզի համար գաղտնիք մը ըլլան, ըսավ երիտասարդը հառաչանքով մը:

Այն գիշերը տեղի պիտի ունենար երեկույթը: Հայ թատերախումբը մը պիտի ներկայացներ այդ խաղը, և դերերը գեղեցիկ ընտրությամբ մը հանձնված էին ծանոթ դերասաններու և դերասաներուհիներու:

Շքեղ պարտեզը լուսեղեն մետերա մը կը ներկայացներ և կամարակապ ծառերուն ներքև կարգավ շարված հանդիսական տիկիններու պաճուճանքը բավական էր դիտողին աշքը շլացնելու և մոռացնելու, թե ուրշ տեսարանի մը համար եկած էին հոն:

Ներկայանալի բանաստեղծական էր և լուրջ միանգամայն: Կանացի