Էջ:Collection works of Sibil.djvu/198

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Նախապաշարումը անկարողներու ափոփանքն է, եթե չքնաղ ձիրքերե զուրկ անձեր արժանավորներու մասին չարսխոսելու ազատությունը չունենային, ո՞ր պիտի գտնեին մխիթարություն մը բնության կողմե իրենց եղած զրկանքի:

Սարբեր դիրրքի, տարբեր պայմաններու մեջ նախանձը կարենար թերևս քանդել Բուբուլին փառքեն մաս մը, բայց անոր դեմքը բարձր էր և կյանքը վճռված: Մեծապես իրավունք և պարտք, իսկ ուներ ան ամուսնական կյանքի մասին խորհրդածելու և խոսելու, ը ստ որում նշված էր և քիչ ատենեն գա մըն է իտի ամուսնանար:

Ասիկա մխիթարական պարագա կարգ մը օրիորդներու համար, որոնք կ`ըասեին թե կարողեին էին ալ հայտնել շատ ինքնատիպ գաղափարներ այդ մասին, եթե Պ. Գեղամոֆի նման ազատամիտ հայրեր շատ գտնվեին իրենց ձեռքովը իրենց հարսնացուին հանճարը պսակող:

Երիտասարդները միայն աննախանձ կը գրվատեին Նորատի հեղինակուհին, և սակայն, եթե անոնցմե շատերուն առաջարկվեր Բուբուլին հետ ամուսնանալ, չէին համարձակեր:

Բարձրագույն ձեռքերու տեր կին մը, արդարև կը շլացնե ամենքը, բայց ոչ ոք կը հավատա թե կարող է ան ընտանեկան առաքինության:

Ամեն պարագայի մեջ, ոչ միայն իրեն չէին հասներ այս տեսակ բարբաջանքներ, այլև միտքեն, իսկ չէր անցներ թեմեկը կկրնար աննպաստ կերպով դատել իր գորենիությունը որ անբիծ հոգիին բերումն էր բացարձակապես: Այնքան վարժված էր հարգվելու:

Բուբուլ իր կյանքին ամենեն գեղազմայլ ցնորքը վայելած էր այն գիշեր, առանց հասկանալու իր անսովոր արբշռության բուն շարժառիթը, որովհետև հաջողոըթյունն ու հաղթանակները իրեն համար սովորական ըլլալով հանդերձ, բոլորովին տարբեր երանություն մը կ`զգար այս անգամ:

Գիշերն ի բուն բաբախեց իր սիրտը հրճվանքով: Լուսինը եկավ կեցավ անոր անկողին վերև. այլ թե անոնք ինչ ըսին իրարու, ծաղկահաս աղջիկները գիտեն և կը հիշեն անոնք