Էջ:Collection works of Sibil.djvu/204

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բոլոր ավյունը ի գործ կը դներ արտադրելու համար այնպիսի երկ մև, որ կարենար փառքի արահետը բանալ իր առջև:

Փոքրիկ սենյակ մը վարձեց իր աշխատանոցին վրա, որուն հետ սանդուխով մը կը հաղորդակցեր, և հասարակ ճաշարանի մը մեջ թեթև ընթրիք մը ընելե ետքը, կուգար աշխատելու և գիշերոլու: Իսկ շաբաթ իրիկունները, արձակուրդ ստացող դպրոցականե մը շատ ավելի զվարթ, աշխատանոցը կը փակեր, և մանրակրկիտ արդուզարդ մը ընելով, Վսփորի շոգենավը կը մտներ:

Կրիակի էր այն օրը, և արվեստագետը առջի գիշեր հոն անցուցած ըլլալով, երկու աղջկանց ու ծերունվույն հետ նախաճաշելե ետքը, պարզեց իջած էր, ծաղկոցին մեջ կարդալու:

Երբ նորատի աղջիկը բացատրեց իր հետաքրքրությունը փունջի նկատմամբ, Գառնիկ հայտարարեց, թե պարզապես իսկատիպ հորինվածք մըն էր, թե բնավ նշանակություն չուներ, և թե փափաքած էր սովորականեն տարբեր բան մը ընել:

— Բայց ինչո՞ւ դրիք այս վարդենիները, հարցուց դեռատի աղջիկը:

— Վասնզի իրենց նշանակությաննը ուշադրություն չըրի, պատասխանեց արվեստագետը: Շատ կը ցավիմ, եթե անհաճո բան մը ըրի ձեզի անգիտակցաբար:

— Անհաճո՛, երբե՛ք... բայց կ՝զգամ բան մը պիտի պատահի ինծի այսօր...

Երիտասարդը շփոթած անոր երեսը կը նայե, ջանայով ապահովել զինքը: Այն ատենԲուբուլըզգալով, թե որքան ծաղրալի էր իր մանկական երկյուղներովը, որոնք իր գերման վարժուհիեն մնացածէին իրեն, սկսավ հեգնել իր այդ նախապաշարումը, և խոսակցության ձևը փոխելու համար, բացատրեց անոր ծաղիկներու հմար իր եռանդուն հարումը:

— Ամենեն շատ սիրածներու, մամուլի ներքը չորցնելու. կը թունավորեմ փտութենե պահպանելու համար, և թուղթերու վրա փակցնելով կը պահեմ ալպոմիս մեջ:

— Ալպո՞մ մը ունիք: