Էջ:Collection works of Sibil.djvu/207

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Տակավ նվագելով անհետացած էր իրմե այն աշխույժը, որ մանկության հիշատակներու հետ ապագային նպատակները կը կաղմեր իր մեջ. իր բոլոր ժամանակը աշխատասիրության և ուսանողության օրինավոր հարատևության մը եղած էր, իբր միակ զբոսանք և հաճույք ունենալով որսորդությունը, որուն համար սեր ուներ, և որուն սակայն արձակուրդին անզբաղ ժամերը միայն կը զոհեր:

Տիգրան չուներ այն խառնըվածքը, որ իր աղատութենե օգուտ քաղելով չարաչար գործածեր իր ժամանակը:

կը հետևեր իր ուսմանց ոչ թե անոնց համար բուռն սեր մը ունենալով, այլ վասնզի իր նպատակն էր ան, և իր մտային կարողությունը ավելիկը հարմարեր ըմբռնելու ինչ որ ինչ որ որոշ էր ու սահմանավոր, ինչ որ չափի, հաշվի և ուղիղ ղիծերու վրա կը կայանար:

Իր համար գիտությունը երկրաչափութենեն անդին չէր անցներ, և ինչ որ չէր շոշափեր զայն, սուտ էր ու երևակայական:

Հետևաբար ոչ փույթ ուներ ուրիշ բան ուսանելու և ոչ իսկ տեղեկանալու թե գիտությունները ուր կը հասնեին:

Երևակայության և սրտի պետքերուն մասին շատ ժուժկալ էր, և հոգվույն այս անփոփոխ տրամադրությունը կը ներեր իրեն կանոնավոր կյանքի մը անցիլ:

Պանդխտության մեջ զբոսնելու կամ կյանքի միօրինակաությունը համեմելու տենչերը ընդհանրապես այն հիշատակներեն կը ծագին, զորս կը թողու մարդ իր հայրենիքին դիրկը:

Սիրտը դեպի ետ թողած, համակրությանց ծոցը կը խոյանա և անոնց պատկերը կամ գեթ ստվերը կորոնե ամենուրեք:

Տիգրան ղերծ էր իսպառ այս տկարութենեն, հեռավորությունը չափավորած էր իր համակրությունը չափավորված իր համակրություները, և իր հորն ու բուբուլին նկատմամբ ունեցած սերը ավելի պարտականության գաղափարեն կուգար իրեն, քան սիրելու պետքեն:

Գարնան լուսափայլ առավոտները, աշնան մելամաղձիկ երեկոները, ձմեռվան երկարատև գիշերները, ամառվան անվերջանալի միջօրետքնենրը, ոչ իսկ տոնի կամ հիշատակի օրերը չկրցան կորզել անոր սրտեն հառաչանք մը որ այնքան բնական է տարագիր հոգիներու:

Երանի անոր, որին սրտին դուռները փակված են ամեն