Էջ:Collection works of Sibil.djvu/210

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Սոֆի, գորովալից եզբայր մը, Գառնիկ՝ անձնվեր բարեկամ մը, և ինք՝ պաշտելի ամուսին մը, և իր դվարթ խորհուրդներ կը խոսե8 հայտնապես, առանց երբեք կասկածելու, թե իր բերկրանքը արյուն կը քաղեր անբախտ արվեստագետին սրտեն:

Հե՜ք անուշ արարած, չէր գիտեր, թե անագորույն բախտը, որ կը նախանձի մահկանացուներուն երջանկության տեսարանին, աղետքի խորունկ փոս մը կը պեղեր իր ոտքերուն տակ:

Արդարև կյանքի մեջ ան ատեն կը հասնին մեծ վիշտերը, երբ մարդ երջանկության շավղին մեջ կ՚սկսի հավատալ իր հույսերուն ու անուրջներուն իրականացմանը: Ավա՜ղ,այս դառն փորձությունը վայրկյան մը կ՚իշխե հավատացնելու մեզի, թե ոխերիմ զորություն մը կա տիեզերքին մեջ, որ մեր ցավերուն տեսարանովը կը հրճվի:

Իսկ Գառնիկ, որ պահ մը անհիմ ցնորքներու հեշտությունը վայելած էր, պատրանքի սարսափելի չարչարանքը կը կրեր հիմա:

Կ՚սկսեր հավատալ, թե լոկ եղբայրական բարեկամության մը, անմեղ կարեկցության մը նշան էր այն անմեղ աղապատանքը ղոր կը վայելեր Բուբուլին կողմե, և այն ազնիվ հյուրընկալությունը արդյունք էր արգահատական զգացման մը ղոր կը տածեր այդ հրեշտակ աղջիկը ամեն տառապյալ էակներու նկատմամբ:

Ինք ալ ուրեմն մեկն էր այն թշվառ արարածներեն Բուբուլին համար առանց հարստության, առանց ընտանեկան աղնըվականությունը մոռցված էր ընկերության մեջ, հոր մահվնեն ետքը: Ինչ բան այլևս կրնար արժանի ընել զինքը այդ չնաշխարհիկ օրիորդին անգին սիրույն:

Դեռ երեկ իր արվեստովը հպարտ և անձնական չքնաղ ձիրքերովը հուսալից, աննշան էակ մը կ՚զգար ինքզինքը այդ պահուն: Կը մոռնար, թե իր հաղթանակները հառաչել տված էին ստեպ գեղանի երիտասարդուհիներ, կը մոռնար, թե զավակն էր բարձրաստիճանհոր մը, և կը հիշեր միայն այն...