Jump to content

Էջ:Collection works of Sibil.djvu/211

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

օրերը, ուր իր մոտ աշխատությամբ ապրած է քրոջը անձնվիրությամբը դաստիրակված էր: Ոչ, թե մրցման, այլ բաղդատության, իսկ մտնելու ուժ չէր զգար իր վրա երջանիկ Տիգրանին հետ, զոր իր եռանդուն երևակայությունը ներողամիտ հորը նկարագրին համեմատ, կատարելության տիպար մը կը հորիներ:

Հետո, կը մտածեր, թե մածկամարդ աղջիկը անմեղ էր բոլորովին, ըստ որում չէր ունեցած ձև մը, չէր արտասանած բառ մը, որ իր անմիտ սերը քաջալերած ըլլար: Ինք էր միայն, որ պատիր մեկնություններով ինքզինքը մինչև այն ուտեր: Սակայն ստատիկ կը տառապեր, առանց իր անձկությունը արտաքուստ հայտնի ըլլային իրեն, և ամայի անձավներու իր արցունքն ու հառաչանքը վշտաբեկ հոգվույն հետ:

Այլ իր անհուսությունը զարմանալի հակասությւններ ուներ, ինչպես բոլոր զգացումները այն հոգիներուն, որոնք գիտեն ջերմապես սիրել:

Ամեն անգամ, որ իր խցիկին մեջ առանձին կը մնար աղջամուղջին ու իր վիշտերուն հետ, և երկարատև անքնություններե ու սրտամաշ հուզուներե խոնջ՝ անկողին կը մտներ, կարծես խելագարության մը կուգար վրան, շրջմոշիկ հուր մը կդարնար գլխուն մեջ և ինք դուրս կը սլանար երթալ Բուբւոլին ոտքերը իյլալու և արցունքով գթություն հայցելու համար ամկե: Իսկ եթե զլանար, խլել հափշտակելու զայ իր ընտանեկան երջանիկ բույնեն:

Բարեբախտաբար այդ բադագուշանքները կարճատև էին: Փոթորիկը կը զոռար, կը փայլատակեր, այլ առանց շանթահարելու անձրևով մը կը վերջանար: Արցունքը վերջ կուտար ամեն կատաղի խորհուրդներու, բանականության լույսը կ՝ըսկսեր ծագիլ, և ամոթահար կ՝իյնա վերստին իր անկողնին վրա արտասվաթաց: Երկարատև տքնություններե նվաղած աչքերը, զորս զգալի նիհարություն մը կը խոռոչեր, հյուծման քաղցրությունը կը դրոշմեին իր դեմքին վրա: Անճառ ու վսեմ շնորհ մը կ՝ավելացներ խորին մելամաղձությունը հոն, և ան