Էջ:Collection works of Sibil.djvu/214

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ամարանոցները որչափ որ գեղեցիկ ու զվարթ են արեգակնային պայծառ օրերը, այնքան արտմալի կը դառնան, երբ կը մթագնի երկինքը և կը փոթորկի ծովը փրփրադեզ մռնչելով ու իր անփոքին վրա փշրվելով բազմակոծ:

Տրտմությամբ կը համակվի մարդ, երբ գեղափայլ եղանակին մեջ աշնանային տեսիլ մը երևան կուգա հանկարծ:

Բուբուլ և Սոֆի պ. Գեղամոֆի բաղձանքին համեմատ, մինչև շոգենավը պիտի երթային Տիգրանը դիմավորելու, երբ երկինք սկսավ փայլատակիլ հանկարծ և ամպերը ուժգին գոռալով ժամբա տվին սրաթև կայծակներու և փայլակներու:

Պատերազմ կար անծանոթ գավառին մեջ:

Տեղատարափ անձրև մը վերջ տվավ այդ տեսարանին, որ տևեց մինչև իրիկուն թոնըկնեց հեղեղով մը ողողելու ամեն կողմ:

Հակառակ օդին խստության, Գառնիկ մեկ քանի բարեկամներու հետ գնաց Տիգրանը դիմավորելու, իսկ երկու աղջիկները ծերունվույն հետ պատուհանին ետև կսպասեին տրտում տխուր, երկինքին վրայեն սուրացող շանթերն ու ահեղասաստ ծովուն վրա երթևեկող շոգենավերը դիտելով անձկությամբ:

Ծովափը ամայացած էր մեկ քանի ժամու մեջ, հանդիպակաց գյուղերուն հեռանկարը անհետացած, ջրային մշուշին ետև ծովային թափառիկ թռչունները մերթ ընդ մերթ մահագույժ հառաչ մը կարձակեին, թևերին կնճռոտ ալիքներուն բախելով սևաթույր:

Ամեն անգամ որ շոգենավի մը սույրը կը լսվեր Բուբուին մատները կը դողային բարեկամուհվույն ձեռքին մեջ:

Հեք աղջկան ուրախության կեսը անհետացած էր բնության չարագուշակ տեսարանեն, և ծերունվույն դյուրափղձուկ սիրտը չվրդովելու համար միայն կը ջանար խոսիլ մերթ ընդ մերթ, թեև բառերը շրթունքին վրա կը մարեին:

Դժբախտության մեկ բնազդովը համկված էր ճիշտ այն օրվան պես, ուր Տիգրանին մոտալլուտ գալուստը ավտած էին իրեն առաջին անգամ:

Ժամանակը կարծես կը դանդաղեր քայլելու:

Եթե կարելի ըլլար Բուոբուլ կը փափաքեր իր բոլոր ուժը կցորդեր անոր անիվը արագ դարձնելու համար այն օրը: