Էջ:Collection works of Sibil.djvu/215

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Անբախտ աղջիկ, չէր գիտեր թե իր աղետքը կ՝ուզեր փութացնել:

Մութը սլատած էր արդեն ամենուրեք և Գեղամոֆի ապրանքին բազմաստեղ լամպարները սովորականեն ավելի լուսավառ կը նսուլեին: Հարյուրերորդ անգամ թր թերևս որ ծերունին իր թիկնաթոռեն կ՝լլեր պատուհանեն դուրս նայելու, երբ կառք մը սրաշավ կանգ առավ դռանը առջև:

Երկու աղջիկները մեկնիմեկ առաջ նետվեցան, ալյ ծերունվույն վիճակը նկատելով կանդ առին:

— Հանդարտ եղիր, հայր, ըսավ Բուբուլ անոր մոտենալով, մինչ Սոֆի նեցուկ կը կանգներ անոր դողդոջուն քայլելուն:

— Աստված ուճ տված է ինձ այս գերագույն վայրկյանը վայելելու, պատասխանեց ծերունին և քայլ մը առավ դեպի առաջ:

Նույն վայրկյանին Տիգրան սրահեն ներս կը մտներ Գառնիկին հետ: Կարոտակեզ հայրը իր որդվույն փարեցավ և լուռ արցունքները բոլոր արտահայտությունները եղան հայրենի անբավ կարոտին:

Երկու աղջիկները հուզված կը դողային ծերունվույն համար:

Տիգրան հանդարտ բաժնվեցավ հորը գրկեն, և սեղմեց նորատի օրիորդնորուն ձեռքերը այնպիսի պաղարյունությամբ մարելով հորը արցունքը՝ անտարբեր ձայնով մը ըսավ.

— Է՛, հայր, ալ քովդ եմ, ի՞նչ կա լալու:Ծերուննին նորեն բազուկներուն մեջ առավ զավակը և հեղձամղձուկձայնով մը հարեց՞

— Ատվա՜ծ իմ, Աստվա՜ծ իմ, Թող տուր որ քիչ մըն ալ ապրիմ: Հեծկլուքներ խեղդեցին իր ձայնը և ուժաչափ ինկավ թիկնաթոռին վրա:

Գառնիկ երկու աղջիկներու հետ ծերունվույն քով վազեց, և հազարումեկ գորովալից խոքերով կը ջանային երեքն ալ ոգևորել զայն: