Էջ:Collection works of Sibil.djvu/216

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Սոֆի գնաց սրվակ մը բերավ: Գեղամոֆ աչքերը բացավ, շուրջը նայեցավ և իր դիմացը կեցած տեսնելով որդին քաջ ու հանդարտ, մինչ մյուսները ծունգի եկած էին իր առջևը ձեռքով նշան ըրրավ որ խոնարհի, Տիգրան հնազանդեցավ մեքենաբար:

Բարեպաշտ հայրը միացուց երկու ձեռքերը իր զավկին գլխուն վրա, աչքերը երկինք վերցուց և մեկ քանի բառեր մրմնջեց, զոր Աստված միայն լսեց:

Հետո ոգևորված այն ջերմ խանդով, զոր կազդե կատարյալ հավատքը, ոտքի ելավ:

— Ալ հանդարտ ես, հայր, հարցուց Գառնիկ զորովալից հնչյունով մը:

— Այո, որդյակ պատասխանեց պ. Գեղամոֆ հանդիսավոր ձայնով մը, հիմակ հանդարտ եմ:

Եկեք ամենքդ ալ բոլորվելու ձեր ծերունի հորը շուրջը:

Երբ ծերունվույն մասին ամենուն երկյուղ փարատեցավ, բնականաբար ամեն նայվածք նորեկ երիտասարդին վրա դարձավ, զոր չէին կրցած դիտել տեղի ունեցած հուզման պատճառավ:

Արդարև դեղանձն երիտասարդ մ՚էր Տիգրան, և կրնար թերևս հաճելի ըլլալ, եթե Գառնիկ անոր քովը կը ծլի քովը կեցավ չըլլար:

Բնությունը զարմանալի խաղեր ունի սակայն, և նսեմ հափուկը շքեղ հորդանսիային քով կը ծլի ստեպ, ցույց տալու համար հզոր բան մը կա գեղեցկութենեն ավելի, հրապույրը:

Խարտյաշ էր ան և կայտառ ու առույգ դեմքով, վայելուչ մուրուք մըն ալ անոր ծնոտներուն վերի մասը կստվերեր, գեղեցիկ աչքեր ուներ, որոնց թերությունն էր կյանքի բացակայությունը և բարձր հասակ մը որ շքեղ էր, այլ նրբութենե զուրկ էր բոլորովին:

Ամենեն չարամիտ ազգը չէր կրնար տգետ անվանել զայն, և ոչ իսկ որոշ թերքւթյուն մը նշանակել անոր անձին վրա, վասնզի մարմնո բոլոր կատարելությունները ուներ կանոնավոր կազմվածքի մը հետ:

Բայց զայն դիտողները կին էին, և որպիսի կիներ:

Եռանգուն հոգիները կը խորշին կարկինով չափված կանոնավորութենե մը, և ոչ թե նյութը, այլ հոգին է, ու կը փնտռեն