Էջ:Collection works of Sibil.djvu/225

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


սրտառուչ ձայնով մը կրկնելով անոր հետ «Լեռնարո՜, ատիո՜» մանկամարդ աղջկան հոգին սարսուռաց այս ձայնին հմչյունեն. մեկ վայրկյանի մեջ նկարվեցավ իր սրտին ու երեվակայությանը սիրո բոլոր վայելքը, և այդ գաղափարին հետ զայն ներկայացնող Գառնիկը եկավ աչքին առջև իր անուշ դեմքովը, իր զգայուն աչքերովը:

Տերևները խարշափեցին, և Տրովատոր դուրս ելավ ծառին ետևեն կիթառը ձեռքը: Բուբուլ աչքերը բացավ այդ երազին իրականությանը համոզվելու համար. «Ա՜հ, դո՞ւք եք...»: Այո՛, ան էր, նույն ինքը այն սիրտը, որ կը պաշտեր զինքը իր հովագույն ր էության բոլոր ուժովը: Վայրկյան մը բաժանված չէր այն գիշեր իր քայլերեն, և պաշաչության հակառակ վարված չլլալու համար, Բուբուլը իր նշանածին քով տանելե ետքը անհետացած էր թեպետ, բայց այս ծառին ետին պահված՝ լսեր ու տեսնել էր ամեն բան, և ինք ալ իր պաշտելվույն հուզման տեսարանեն այլայլված Երևան կ՝ելլեր հիմա ղայն մխիթարելու համար:

Բուբուլ ձեռքը երիտասարդին առանց գիտնալու, թե ինչու համար, և եռանդուն բոցով մը վառված, իր երկարատև անձնվիրությամբ և հավատարմության մեջ ցուրտ արհամարանքով պատժված, իր սուրբ ու անբիծ սրտին մեջ մահացու հարվածով մը քեղեքված այդ աղջիկը կարծես սփոփածու էակի մը քով կը գտնվեր հանկարծ, որ կը հասկընար իր բոլոր տառապանքը: Եվ սիրտը լցվեցավ քաղցր զգացմունքով մը, զգաց, թեմինակ չէր ա՛լ, և ձեռքը կը թողուր երտասարդին ձեռքին մեջ շիկնելով, առանց բառ մը արտասանելու:

Իակ Գառնիկ կրնա՞ր խզել լռությունը այդ անբիծ էակին առջև, որ ուրիշի մը կը պատկանար: Հանկարծ ձեռքին վրա ցավ մը զգաց Բուբուլ. իր նշանտուքի մատանիին քարն էր, որ երիտասարդին սեղումին տակ մատին վրա կը ճնշեր, և մատնիին հետ պարտքին գաղափարը արթնացավ այդ անարատ հոգվույն մեջ:

Վայրկյանի մը մեջ տեղի ունեցեր էր այս ամենը, Բուբուլ ձեռքը քաշեց և ճակտին տարավ հանկարծ: